Սևադա Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սևադա Հովհաննիսյան
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Սևադա Մկրտչի Հովհաննիսյան
Ծնվել է հուլիսի 30, 1948 (71 տարեկան)
Ծննդավայր Լենինական
Ազգություն հայ
Գործունեություն Ճարտարագետ-մաթեմատիկոս
Գործունեության տարիներ 1971 թվականից
Պորտալ Portal.svg Տեխնոլոգիա


Սևադա Մկրտչի Հովհաննիսյան (1948, հուլիսի 30, Լենինական), հայ ճարտարագետ-մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1987)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1971 թվականից աշխատում է ՀԽՍՀ ԳԱ երկրաֆիզիկայի և ճարտարագիտության սեյսմոլոգիայի ինստիտուտում, 1979 թվականից՝ հաշվողական կենտրոնի վարիչ, 1989 թվականից՝ նույն ինստիտուտի տնօրեն, 1977 թվականից՝ միաժամանակ դասավանդում է ՀՊՃՀ Գյումրիի մասնաճյուղում[1]։

Հովհաննիսյանի մշակած մեթոդը հնարավորություն է տալիս երկրաֆիզիկայի եռաչափ խնդիրները դարձնել երկրաչափ, մշակել դրանց լուծման ալգորիթմներ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակ, 2001

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005