Սևագիր:Դուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատմության տարբեր շրջանների դեռների օրինակներ

Դուռ, ծխնիով կամ այլ ձևով շարժվող պատնեշ, որը թույլ է տալիս որևէ սահմանփակված տարածությունից դուրս գալ կամ մտնել։ Պատի վրա դռան անցքը կոչում են մուտք կամ դռնախորշ։ Դռան հիմնական նպատակաը անվտանգության ապահովումն է՝ մուտքի հասանելիությունը կառավարելով։ Սովորաբար, այն մետաղյա կամ փայտյա շինվածք է, որը տեղավորվում է կառույցի, սենյակի կամ մեքենայի մուտքին։ Դռները սովորաբար ամրացվում են ծխնիներով, բայց կարող են շարժվել այլ միջոցներ ևս, ինչպես օրինակ՝ սահիկ կամ հակակշիռ։

Դռները կարող են շարժվել տարբեր ձևերով՝ մուտքի հետ անկյամբ, շրջանակին զուգահեռ հարթությամբ սահելով, by folding in angles on a parallel plane կամ շրջանակի կենտրոնով անցնող առանցքի շուրջ պտտվելով։ Հիմնականում դռան արտաքին և ներքին տեսքը համընկնում է։ Սակայն որոշ դեպքում (օրինակ՝ մեքենայի դուռ) երկու կողմերը արմատապես տարբերվում են։

False door of Nykara, c. 2408 BC, painted limestone, 168 x 111.5 x 6 cm, Քլիվլենդի գեղարվեստի թանգարան

Դեռները սովորաբար ունենում են փակման մեխանիզմներ, որպեսզի միայն որոշակի մարդիկ կարողանան բացել այն։ Դռները կարող են ունենալ սարքեր, որոնց միջոցով դրսի մարդիկ կարող են հայտնել իրենց ներկայության մասին (օրինակ՝ դռան թակ կամ դռան զանգ)։ Ներս կամ դուրս գալու հնարավորություն տալուց բացի դեռները կարող են ունեն երկրորդկան կիրառությունները, ինչպես օրինակ՝ դրսի անցանկալի ուշադրության կանխում, տարբեր գործառույթ ունեցող տարածքների բաժանում, լույսի ներթափանցման համար ճանապարհի ստեղծում, արդյունավետ տաքացման կամ սառեցման համար օդափոխության կառավարում, աղմուկ խլացում կամ կրակի տարածման կանխում։

Դռնելրը կարող են ունենալ էսթետիկ, խորհրդանշական, ծիսական նշանակություն։ Դռան բանալի ստանալը կարող է օտարից ներքին անդամ դառնալու նշան լինել։ Դռները և դռան մուտքը հաճախ հանդիպում է արվեստում և գրականության մեջ՝ փոխաբերական, այլաբանական իմաստներով։