Սրճարան «Տարո»

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրճարան «Տարո»
Ժանրսարսափ անիմե և մանգա

Սրճարան «Տարո» (կորեերեն՝ 타로 카페), կորեացի նկարիչ Պակ Սանսոնի (կորեերեն՝ 박 상선) ֆենտեզի-մանհվան։ Անգլերեն է թարգմանվել Tokyopop ընկերության կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում ժամանակակից Մեծ Բրիտանիայում։ Հանելուկային կինը` Պամելան, Տարոյի թղթերով գուշակում է ապագան։ Նա այն սրճարանի տերն է, որտեղ կեսգիշերից հետո ընդունում է այնպիսի հաճախորդների, ինչպիսիք են փերիները, վամպիրները և ալքիմիկները, նրանցից յուրահատուկ վարձ պահանջելով։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պամելա` գուշակ, սրճարանի տեր, ով 700 տարեկան է։ Անմահություն է ստացել Էշ անունով վիշապի արյունից, երբ նա մահացել է Պամելայի ձեռքերում։ Բելիալի վզնոցից ուլունքներ է հավաքում, որպեսզի մահանա։
  • Բելուս` դև, Պանդեմոնիայի իշխանը, Պամելայի հետ պայմանագրով կապված է և համակրում է նրան։ Հաճախակի այցելում է նրա սրճարան։ Ունի մեծ ուժ։
  • Ահարոն Գավեյն` փոխակերպուկ տղա։ Նրա մայրը մահացել է, երբ տղան փոքր է եղել, հայրը խմում էր և ամեն օր ծեծում էր որդուն։ 16 տարեկանում հայրը նրան վաճառում է Նեբիրոսին։ Նեբիրոսը նրա հետ լավ էր վարվում, բայց Ահարոնի դավաճանությունից հետո, երբ նա խախտում է դղյակը երբեք չլքելու երդումը, դուրս է վռնդում նրան։ Դրանից հետո Ահարոնը գալիս է Պամելայի մոտ օգնության համար։ Պամելան թույլ է տալիս նրան սրճարանում աշխատել։ Պամելայի կարծիքով Ահարոնին և Բելուսին ինչ որ բան կապում է։ Նրանց ապագան միատեսակ մառախլապատ ու աննախատեսելի է։
  • Նեբիրոս` մարդ, ով Ահարոնին պահում էր պալատում։ Բարի էր Ահարոնի հանդեպ և կատարում էր նրա բոլոր ցանկությունները, բացի մեկից` նրան չէր թողնում պալատից դուրս գալ։ Բելիալի եղբայրն է։
  • Էշ № 1 (Էշես Կեյոմատ)` Պամելայի սիրելին։ Վիշապ, որը վիշապների թագավորության ժառանգորդն է։
  • Էշ № 2` տղա, ում փրկել է Պամելան, որովհետև նա Պամելայի սիրելիի նույն կրկնօրինակն էր։ Նա շատ բան չի հիշում անցյալից, սակայն Բելուսի հետ հատուկ հարաբերություններ ունի։
  • Ալեկտո (Ալեկտո Պրեշուկատ)` Էշի ընկերն ու զինակիցը, նույնպես վիշապ է։
  • Բելիալ` դև, որը կարող է կերպարանափոխվել և ստիպում է անմեղ մարդկանց պայմանագիր կապել իր հետ և հեռանալ Աստծուց։

Հատորների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական հրատարակում Ռուսալեզու հրատարակում
Հրատարակման ամսաթիվISBNՀրատարակման ամսաթիվISBN
1 նոյեմբերի 19, 2002[1] ISBN 9788952727060 ապրիլ, 2008 ISBN 978-5-7525-1853-9
2 փետրվարի 21, 2003[2] ISBN 9788952728135 փետրվար, 2009 ISBN 978-5-7525-2546-9
3 մայիսի 21, 2003[3] ISBN 9788952729699 մարտ, 2009 ISBN 978-5-7525-2547-6
4 սեպտեմբերի 19, 2003[4] ISBN 9788952733641 հոկտեմբեր, 2009 ISBN 978-5-7525-2548-3
5 ապրիլի 26, 2004[5] ISBN 9788952737106 դեկտեմբեր, 2009 ISBN 978-5-7525-2549-0
6 փետրվար, 2010 ISBN 978-5-7525-2550-6
7 մայիս, 2010 ISBN 978-5-7525-2551-3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Tarot Cafe (կորեերեն). aladdin.co.kr. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 24-ին.
  2. «The Tarot Cafe (կորեերեն). aladdin.co.kr. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 24-ին.
  3. «The Tarot Cafe (կորեերեն). aladdin.co.kr. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 24-ին.
  4. «The Tarot Cafe (կորեերեն). aladdin.co.kr. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 24-ին.
  5. «The Tarot Cafe (կորեերեն). aladdin.co.kr. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]