Սրեդիննի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրեդիննի լեռնաշղթա
Kamchatka peninsula topo.jpg
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Վարչատարածքային միավորԿամչատկայի երկրամաս
Մասն էԿամչատկայի թերակղզի
Բարձրություն (ԲԾՄ)3607 մետր[1]
Երկարություն1200 կմ[1]
Մեծագույն գագաթIchinsky?[1]
##Սրեդիննի լեռնաշղթա (Ռուսաստան)
RedMountain.svg

Սրեդիննի լեռնաշղթա (ռուս.՝ Срединный хребет), Արևմտյան լեռնաշղթա, Կամչատկայի գլխավոր ջրբաժան լեռնաշղթան։ Ձգվում է թերակղզու ամբողջ երկարությամբ մոտ՝ 1200 կմ։

Լայնությունը մինչև 120 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 3621 մ (Իչինսկայա սոպկա, ռուս.՝ Ичинская Сопка)։ Կազմված է բյուրեղային թերթաքարերից, գնեյսներից, ավազաքարերից և հրաբխային ապարներից։ Շատ են հանգած հրաբուխները։ Կան ռելիեֆի սառցադաշտային ձևեր (կարեր, տրոգներ)։ Ժամանակակից սառցապատումը 866 կմ² է։ Ցածրադիր մասերում տիրապետում է անտառային բուսածածկույթը, բարձրադիր մասերում՝ լեռնային տունդրան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png
  1. 1,0 1,1 1,2 Ռուսական մեծ հանրագիտարան (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.