Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցի (Իսքենդերուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԹուրքիա Ալեքսանդրեթ, Թուրքիա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հոգևոր կարգավիճակգործող
Ներկա վիճակբավարար
ԱռաջնորդԱվետիս քահանա Թաբաշյան
Հիմնադրված1872
Քարտեզ
Քարտեզ

Սրբոց Քառասուն Մանուկ (Մանկանց, Մանկունք) եկեղեցի (թուրքերեն՝ İskenderun Karasun Manuk Ermeni Kilisesi), Հայ Առաքելական եկեղեցու տաճար ներկայիս Թուրքիայի Հանրապետության Հաթայի մարզի Ալեքսանդրեթ (այժմ՝ Իսկենդերուն) քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է 1872 թվականին[1]։ Վերջին անգամ Քառասուն մանկանց եկեղեցում պատարագ էր մատուցվել քահանա Սարգիս Սերոբ Բիլյանի կողմից 2002 թվականին։ Քահանայի մահից հետո եկեղեցին չի գործել։

Վերաբացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քառասուն մանկանց եկեղեցում վերջին անգամ պատարագ էր մատուցուվել 2002 թվականին, երբ մահացավ տեր Սարգիս Սերոբ Բիլյանը։ Վերաբացման ժամանակ պատարագ է մատուցել Պոլսո Հայոց Պատրիարքարանի կողմից Ալեքսանդրեթի հոգևոր հովիվ նշանակված Ավետիս քահանա Թաբաշյանը, ում պատասխանատվության շրջանակների մեջ մտնում է Հաթայի մարզի և շրջակայքի եկեղեցիները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]