Սրբոց Ղևոնդյանց եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրբոց Ղևոնդյանց եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՓոքր Գոնդուրա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Սրբոց Ղևոնդյանց եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Փոքր Գոնդուրա գյուղի Սրբոց Ղևոնդյանց եկեղեցին, 1850-ական թվականների տարբեր վավերագրերում հիշատակվում է որպես «Սուրբ Գևորգ եկեղեցի», սակայն 1868-1969 թվականներին եկեղեցին վերանորոգվել է, որից հետո վերաօծվել է և անվանվել է Սրբոց Ղևոնդյանց անունով։

Եկեղեցին կառուցվել է սրբատաշ և անմշակ քարերով, եկեղեցին ունի նաև զանգակատուն։

Տարիների ընթացքում անուշադրության հետևանքով եկեղեցին ունեցել է կարիք հիմնովին վերանորոգման, արդեն իսկ ոչ վաղ անցյալում եկեղեցին վերստին վերանորոգվել է։

2019 թվականին ձեռամբ Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի եկեղեցին վերաօծվել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Փոքր Գոնդուրա - Սրբոց Ղևոնդյանց եկեղեցի». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.