Ստեփան Շահումյանի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեփան Շահումյանի տուն-թանգարան
Shaumyan3.jpg
Տեսակկենսագրական թանգարան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան[1]
ՏեղագրությունՍտեփանավան[1]
Այցելուներ1200
ՏնօրենՀասմիկ Մովսիսյան

Ստեփան Շահումյանի տուն-թանգարան, տուն-թանգարան Ստեփանավան քաղաքում։ 1978 թվականին Ստեփան Շահումյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ կառուցվել է հուշահամալիր, որն ներառեց տուն-թանգարանի շենքը։ Ընդգրկված է Ստեփանավանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականի ամռանը Թիֆլիսի Ռեալական ուսումնարանի սան (հետագայում պրոֆեսիոնալ հեղափոխական) Ստեփան Շահումյանն իր ջալալօղլեցի ընկերոջ Վասիլ Սիմոնյանի հրավերով գալիս է Ջալալօղլի, որտեղ հետագայում 1899 թվականին հիմնում է Հայաստանում առաջին մարքսիստական խմբակը։ Այստեղ էլ ծանոթանում է Եկատերինա Տեր-Գրիգորյանի հետ, որը հետագայում դարձավ նրա կինը։

1923 թվականին ընդառաջելով ջալալօղլեցիների խմբակի հիմնադիր և ղեկավար Ստեփան Շահումյանի նվիրական անունը հավերժացնելու ցանկությանը, Լոռու Գավգործկոմը որոշեց Ջալալօղլին վերանվանել Ստեփանավան։ Իսկ 1934 թվականի նոյեմբերի 29-ին Ստեփան Շահումյանի աներոջ Սերգեյ Տեր-Գրիգորյանի տունը վերածվեց տուն-թանգարանի։

1991 թվականին՝ Հայաստանի անկախացումից հետո, Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը վերակազմավորվեց մշակույթի և ժամանցի կենտրոնի։

Ստեփանավան քաղաքի պատմության թանգարանի ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Շահումյանի տուն-թանգարան

Թանգարանի աշխատակիցների ջանքերով սկսվեց քաղաքի պատմության թանգարանի ստեղծումը, որի նպատակն էր հավաքագրել և պահպանել հայրենի տարածաշրջանի ինչպես անցյալը, այնպես էլ ներկան արտացոլող նյութական, հոգևոր, մշակութային նմուշներ, հետաքրքիր փաստաթղթեր, դրանք մոռացության վտանգից փրկելու և սերունդներին հանձնելու նպատակով։ Ձեռք բերվեցին զանազան լուսանկարներ, վկայագրեր, հուշանվերներ, կառավարական պարգևներ, դրամներ, անձնական օգտագործման իրեր, խոր անցյալից մեզ հասած կավից, քարից, փայտից, մետաղից պատրաստված աշխատանքային գործիքներ, կենցաղային առարկաներ, զենքեր, զարդեր, որոնք էլ դարձան նոր ստեղծվող թանգարանի առաջին ցուցանմուշները։ Այդ բացառիկ նյութերն այցելուներին լիակատար պատկերացում են տալիս մեր նախնիների կյանքի, կենցաղի, մշակութային մակարդակի մասին։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականից կենտրոնում ծնունդ է առել գուսանական համույթը, որը կազմակերպում է ինչպես քաղաքային, այնպես էլ արտագնա համերգային ծրագրեր՝ սպասարկելով Ստեփանավանի տարածաշրջանի ողջ բնակչությանը։

2006 թվականից կենտրոնում գործում է տիկնիկային թատրոնը, որը բարեգործական հիմունքներով սպասարկում է քաղաքի և համայնքի երեխաներին։ Կենտրոնում գործում են նաև կարպետագործության, հելունագործության, շյուղագործության և ծղոտադրոշմանկարչության խմբակները, որոնց սաների աշխատանքները պարբերաբսր ներկայացվում են ցուցադրության[3]։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի 2 հասցեում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանավան քաղաքի պատմության թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանավան քաղաքի պատմության թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեփան Շահումյանի տուն-թանգարան, Բուկլետ, Երևան 1978
  • Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն, Բուկլետ