Ստեփանավանի տոհմային թռչնաբուծական գործարան
Արտաքին տեսք
Ստեփանավանի տոհմային թռչնաբուծական գործարան, խորհրդային շրջանի առավելապես տոհմային ձու արտադրող հայկական ձեռնարկություն, «Հայթռչնարդ» համակարգի մաս։
Գտնվել է Ստեփանավան քաղաքի տարածքում։ Գործարանի շինարարությունն սկսվել Է 1975-ին։ Լրիվ կարողությամբ գործում Է 1979-ից։ Արտադրության կարողությունը եղել է 50 հզ․ տոհմային ածան հավ։
Գործարանն ունեցել է մայրական հոտի վերարտադրության, մատղաշի աճեցման և այլ արտադրամասեր, սպանդանոց և այլն։ Թռչունները պահվել են ընդարձակ թռչնանոցներում, աշխատատար պրոցեսները հիմնականում մեքենայացված և ավտոմատացված են եղել։
Մսային ուղղության թռչնաբուծական ֆաբրիկաների համար 1982 թվականին գործարանը արտադրել է 6,1 միլիոն ձու։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 128)։ |