Ստերնբերգի գիտափորձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստերնբերգի գիտափորձ․ դասական գիտափորձ, կատարված 1966 թվականին հոգեբան Սոլ Ստերնբերգի կողմից, որը թույլ տվեց եզրահանգում անել այն մասին, որ տեղեկատվությունը ստացվում է կարճաժամկետ հիշողությունից՝ հերթական սպառիչ սկանավորմամբ։ Թեստի օրիգինալ և փոփոխված սխեմաները (Sternberg item recognition paradigm, SIRP) նկարագրված է «High-Speed Scanning in Human Memory[1]» հոդվածում և համարվում է այդ թեորեմի էմպիրիկ հիմքի մասը, օգտագործվում է կարճաժամկետ և աշխատող հիշողության յուրահատկության ուսումնասիրության համար։

Որոնման ստրատեգիաները կարճաժամկետ հիշողության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

կախվածությունը Կարճաժամկետ հիշողության ժամանակ տարրերի քանակներից կախված որոշում ընդունելու արագությունը[1]

Հետազոտության նպատակը որոշել մեխանիզմներ, որոնք որոշում են կարճաժամկետ հիշողության մեջ տեղեկատվության վերամշակման յուրահատկությունը։ Ստերնբերգը ցանկանում էր իմանալ, տեղի է ունենում արդյոք կարճաժամկետ հիշողության միաժամանակյա կամ հաջորդաբար «սկանավորում», ինչպես զգայական ռեգիստրում։ Դրա համար հավաքվել են տվյալներ համեմատված հիշված հաջորդականության հետ, մեկից մինչև վեց թվերով և փորձում էին հասկանալ, թե ներկա էր այն արդյոք հիշողությունների կազմում։ Եթե փորձարկման ենթարկվողները օգտագործեին զուգահեռ սկանավորման մեխանիզմը, այսինքն ընդունեին միաժամանակ ամբողջ մտապահված թվերի խումբը, այդ դեպքում նրանց պատասխանի արագությունը չէր տարբերվի անկախ խմբի ծավալից։ Սակայն գիտափորձի արդյունքները ցույց տվեցին, որ այն ուղիղ համեմատականորեն կախված է խմբում եղած թվերի քանակից, այսինքն յուրաքանչյուր տարրի հաջորդաբար մշակման համար գնում է մի քանի միլիվայրկյան, և ինչքան դրանք շատ են, այնքան ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ։

Ապացուցելով, որ մարդը օգտագործում է տեղեկատվության հաջորդական սկանավորման ստրատեգիան կարճաժամկետ հիշողության մեջ, Ստերնբերգը նաև ուզում էր պարզել «ընտրում» է արդյոք այդ դեպքում ամբողջ ինֆորմացիան, կամ որոնումը ավարտվում է տարրի գտնելու դեպքում։ Դա հասկանալ կարելի էր վերլուծելով դրական և բացասական պատասխաններ տալու արագության տարբերությունը։ «Ոչ» պատասխանը կարող է տրված լինել թվերի ամբողջ խումբը սկանավորելուց հետո, իսկ եղած կամ բացակայող տարբերությունը «այո» պատասխան տալու որոշման արագության տարբերությունը կարող է ապացուցել կամ հերքել այն հիպոթեզը, որ սկանավորումը համարվում է ինքնադադարեցվող։ Գիտափորձի տվյալները ցույց տվեցին, որ փորձարկման ենթարկվողները տալիս են դրական և բացասական պատասխաններ նույն արագությամբ, որն ապացուցեց ինֆորմացիայի կարճաժամկետ հիշողության ամբողջական սկանավորման հիպոթեզը։

Թեստի իրականացման գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրիգինալ թեստը բաղկացած էր 24 մարզական և 144 թեստային նմուշ։ Յուրաքանչյուր փորձարկման ենթարկվողի ներկայացվում էր թվերի պատահական խումբ (հաջորդ էքսպերիմենտների ժամանակ օգտագործում էին նաև տառեր, բառեր, ձայներ կամ մարդկային դեմքերի պատկերներ[2]), որոնք պետք էր հիշել։ Խմբի երկարությունը տատանվում էր մեկից մինչև վեց թվի, որոնցից յուրաքանչյուրը ներկայացվում էր առանձին 1,2 վայրկյանի ընթացքում։ Դրանից հետո հետևում էր դադար՝՝ 2 վայրկյան տևողությամբ, իսկ դրանից հետո ստուգիչ թիվ։ Փորձարկման ենթարկվողները որպես պատասխան պետք է ձգեին բռնակներից մեկնումեկը․ «Այո, դա հիշած թվերից մեկն էր» կամ «Ոչ, դա նոր թիվ է» (պահանջվում էր նույն հավանականությամբ), որից հետո ստուգիչ ազդակը անհետանում էր, իսկ վառվող լամպը տալիս էր հետադարձ կապ պատասխանի ճիշտ լինելու մասին։ Վերջում, փորձարկում ենթարկվողներին նաև խնդրում էին արտասանել հիշված հաջորդականությունը։

Յուրաքանչյուր թեստային նմուշի մանրամասն սցենար

  1. Նախազգուշացնող ազդանշան
  2. Հիշվող խթան-նմուշ
  3. Դադար
  4. Նախազգուշացնող ազդանշան
  5. Ստուգիչ ազդակ
  6. Փորձարկման ենթարկվողի պատասխան
  7. Պատասխանի ճիշտ լինելու մասին հետադարձ կապ
  8. Փորձարկման ենթարկվողին խնդրանք, հիշել ազդակ-նմուշը, որից հետո սկսվում է հաջորդ նմուշը

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Березанская, Н. Б., Нуркова, В. В. Психология. — Юрайт-Издат, 2003. — 576 с. — 5000 экз. — ISBN 978-5-9692-0465-2
  2. Рита Л. Аткинсон. Введение в психологию = Hilgards Introduction to Psychology / Ричард С. Аткинсон, Эдвард Е. Смит, Дэрил Дж. Бем, Сьюзен Нолен-Хоэксема, перевод А. Назаров, Н. Спомиор, М. Миронов. — 15. — Прайм-Еврознак, 2007. — 896 с. — ISBN 5-93878-385-2.
  3. Р.Клацки Память человека. Структуры и процессы. — Мир, 1978. — 320 с. — ISBN 978-0716711131

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Saul Sternberg High-Speed Scanning in Human Memory (English) // Science. — 1966. — Т. 153. — № 3736. — С. 652-654. Архивировано из первоисточника 11 Հունիսի 2016.
  2. Saul Sternberg Memory scanning: New findings and current controversies // Quarterly Journal of Experimental Psychology. — 1975-02-01. — В. 1. — Т. 27. — С. 1–32. — ISSN 0033-555X. — doi:10.1080/14640747508400459