Ստացիոնար վիճակ (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստացիոնար վիճակ, (անշարժ անգլ.՝ stationary)

  1. Տեղում կանգնած, անշարժ), վիճակ, որի դեպքում տվյալ ֆիզիկական համակարգի բնութագրերը ժամանակի ընթացքում չեն փոփոխվում։ Օրինակ, հեղուկի հոսանքը ստացիոնար է, եթե արագությունը, ճնշումը, խտությունը և ջերմաստիճանը տարածության յուրաքան չյուր կետում մնում են հաստատուն։ Եթե մեխանիկական համակարգը փակ է կամ գտնվում է հաստատուն ուժային դաշտում, ապա համակարգի վիճակը ստացիոնար է, և էներգիան ժամանակի ընթացքում չի փոփոխվում (շարժման ինտեգրալ է)։
  2. Քվանտային մեխանիկայում համակարգի վիճակը ստացիոնար է, եթե էներգիան ունի որոշակի (ժամանակի ընթացքում չփոփոխվող) արժեք։ Ստացիոնար վիճակում ֆիզիկական մեծությունների զանազան արժեքների հավանականությունը, հետևաբար և դրանց միջինը հաստատուն են։ Սիկրոաշխարհում էներգիան կարող է և չունենալ որոշակի արժեք, սակայն այս դեպքում էներգիայի զանազան արժեքների հավանականությունը և էներգիայի միջին արժեքը ժամանակի ընթացքում չեն փոփոխվում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 111