Ստատուտ (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ստատուտից)
Jump to navigation Jump to search

Ստատուտ(լատ.՝ statutum,լատ.՝ statuere — որոշել),

  1. Կանոնադրություն, կանոնագիրք, որով սահմանվում է ներպետական կամ միջազգային կազմակերպության կազմակերպման ու գործունեության կարգը։
  2. Միջնադարյան քաղաքների և ներքաղաքային միավորումների իրավական դրությունը սահմանող կանոնագիրք։
  3. Որևէ բանի մասին կանոնադրություն, օրինակ, շքանշանի կանոնադրություն, որով սահմանվում է նրա նկարագրությունը, պարգևատրման կարգը։
  4. Մեծ Բրիտանիայի պառլամենտի որոշ օրենսդրական ակտեր (օրինակ, Վեստմինստերյան ստատուտ 1931), ԱՍՆ-ում՝ կոնգրեսի որոշ ակտերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 110 CC-BY-SA-icon-80x15.png