Ստատուտ (այլ կիրառումներ)
Արտաքին տեսք
Ստատուտ (լատին․՝ statutum, լատին․՝ statuere — որոշել),
- Կանոնադրություն, կանոնագիրք, որով սահմանվում է ներպետական կամ միջազգային կազմակերպության կազմակերպման ու գործունեության կարգը։
- Միջնադարյան քաղաքների և ներքաղաքային միավորումների իրավական դրությունը սահմանող կանոնագիրք։
- Որևէ բանի մասին կանոնադրություն, օրինակ, շքանշանի կանոնադրություն, որով սահմանվում է նրա նկարագրությունը, պարգևատրման կարգը։
- Միացյալ Թագավորության պառլամենտի որոշ օրենսդրական ակտեր (օրինակ, Վեստմինստերյան ստատուտ 1931), ԱՄՆ-ում՝ կոնգրեսի որոշ ակտերը։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 110)։ |