Ստատիկորեն անորոշելի համակարգ
Ստատիկորեն անորոշ համակարգ շինարարական մեխանիկայում, երկրաչափորեն անփոփոխելի համակարգ (կրողկոնստրուկցիա), որում բոլոր կապերի հակազդեցության ուժերը (հենարանային ամրակցումների, ձողերի ճիգեր) կամայական բեռնվածքի դեպքում չեն կարող որոշվել միայն հավասարակշռության հավասարումներով։
Ի տարբերություն ստատիկորեն որոշելի համակարգի, ստատիկորեն անորոշ համակարգ հաշվարկման համար անհրաժեշտ են դեֆորմացիաների (տեղափոխությունների) լրացուցիչ հավասարումներ։ Բացի երկրաչափական անփոփոխ և լիությունն ապահովելու համար անհրաժեշտ կապերից։ Ստատիկորեն անորոշ համակարգում կան լրացուցիչ (ավելորդ) կապեր։ Այդ կապերի թվով է որոշվում համակարգի ստատիկական անորոշելիության աստիճանը և դեֆորմացիաների հավասարումների թիվը, որոնք անհրաժեշտ են այդ մեթոդով համակարգի հաշվարկ կատարելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 109)։ |