Ստատիկորեն որոշելի համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սստատիկորեն որոշելի համակարգ, շինարարական մեխանիկայում, կոնստրուկցիաների համակարգ, որում բոլոր կապերի հակազդեցության ուժերը (հենարանային ամրակցումների, ձողերի ճիգեր) կամայական բեռնվածքի դեպքում կարող են որոշվել ստատիկայի հավասարումների օգնությամբ։

Ստատիկորեն որոշելի համակարգը պարունակում է միայն այն կապերը, որոնք անհրաժեշտ են համակարգի երկրաչափական անփոփոխելիությունն ապահովելու համար։ Ի տարբերություն ստատիկորեն անորոշելի համակարգի, ստատիկորեն որոշելի համակարգում հենարանների նստումը, ջերմաստիճանային ներգործությունը, հավաքման և պատրաստման անճշտությունները և այլ գործոններ չեն ազդում ճիգերի բաշխման և մեծության վրա։ Վերջիններս կախված չեն նաև նյութի ֆիզիկամեխանիկական բնութագրերից և համակարգի տարրերի լայնական չափերից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 109