Սվետոսլավ Դյակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Սվետոսլավ Դյակով
Sv dyakov.jpg
Քաղաքացիությունը Flag of Bulgaria.svg Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 31, 1984(1984-05-31)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Բլագոևգրադ, Բուլղարիա
Հասակ 176 սանտիմետր

Սվետոսլավ Դյակով (բուլղ.՝ Светослав Дяков, մայիսի 31, 1984, Բլագոևգրադ, Բուլղարիա), բուլղարացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան[2]: Հանդես է գալիս բուլղարական «Լյուդոգորեց» ֆուտբոլային ակումբի և Բուլղարիայի ազգային հավաքականի կազմում:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյակովը իր կարիերան սկսել է բուլղարական «Պիրին»-ի կազմում: 2005 թվականին տեղափոխվել է «Պիրին 1931»:

2008 թվականի թվականի հունիսի 18-ին Սվետոսլավ Դյակովը 3-ամյա պայմանագիր է կնքել «Լոկոմոտիվ»-ի հետ[3]: Թիմի կազմում իր դեբյուտը նշել է 2008 թվականի օգոստոսի 9-ին՝ «Մինյորի» դեմ խաղում: Առաջին մրցաշրջանում թիմի կազմում մասնակցել է 25 հանդիպման: Թիմի կազմում իր առաջին գոլը խփել է 2010 թվականի նոյեմբերի 6-ին:

2011 թվականի հունիսի 4-ին Դյակովը տեղափոխվել է «Լյուդոգորեց»: Նա թիմի հետ կնքել է 2-ամյա պայմանագիր: թիմի կազմում իր դեբյուտը նշել է օգոստոսի 6-ին՝ «Լոկոմոտիվ»-ի դեմ խաղում: 2013 թվականի հունիսի 18-ից դարձել է թիմի ավագ:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի հավաքականի կազոմւմ իր դեբյւոտը Դյակովը նշել է 2012 թվականի փետրվարի 14-ին՝ Հունգարիայի հավաքականի դեմ խաղում:

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի նոյեմբերի դրությամբ

Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքական
Տարի Մասնակցություն Գոլեր
2012 8 0
2013 7 0
2014 6 0
2015 6 0
2016 7 0
Ընդամենը 34 0

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բուլղարիայի չեմպիոն - 2011/12, 2012/13, 2013/14, 2014/15, 2015/16
  • Բուլղարիայի գավաթակիր - 2011/12, 2013/14
  • Բուլղարիայի սուպերգավաթակիր - 2012, 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com — 2000.
  2. «Stats Centre: Svetoslav Dyakov Facts»։ guardian.co.uk 
  3. «Локо (Сф) привлече Дяков» (Bulgarian)։ topsport.bg։ Վերցված է 19 June 2008 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]