Սվետլա Բոչվարովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սվետլա Բոչվարովա
 
Կուսակցություն՝ Բուլղարիայի սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Ազգային և համաշխարհային տնտեսագիտության համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 28, 1958(1958-09-28) (61 տարեկան)
Քաղաքացիություն Flag of Bulgaria.svg Բուլղարիա

Սվետլա Բոչվարովա (ռուս.՝ Светла Маринова Бочварова (Пиралкова), սեպտեմբերի 28, 1958(1958-09-28)), բուլղարացի պետական և քաղաքական գործիչ, գիտնական, պրոֆեսոր:

Ագրարային տնտեսության, հողային հարաբերությունների, սննդամթերքի մարքեթինգի ոլորտներում ավելի քան 140 գիտական հրապարակումների, այդ թվում՝ 5 գրքի և 6 մենագրության հեղինակ է: Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության անդամ է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվետլա Բոչվարովան ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 28-ին Բուլղարիայում: Ստացել է երկու բարձրագույն կրթություն` տնտեսագիտական և լրագրական, սովորել է Սոֆիայի Ազգային և համաշխարհային տնտեսության համալսարանում:

1981- 1995 թվականներին աշխատել է Գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտության և գյուղատնտեսության կազմակերպման ինստիտուտում որպես գիտաշխատող, 1994-2005 թվականներին եղել է գյուղատնտեսական շուկայի տեղեկատվական համակարգի մենեջեր[1], 2002-2003 թվականներին միաժամանակ եղել է Գյուղատնտեսական ակադեմիայի ագրարային տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, 2003-2005 թվականներին՝ Ագրարային գիտությունների ազգային կենտրոնի գործադիր տնօրեն։

2005-2009 թվականներին Սվետլա Բոչվարովան Սերգեյ Ստանիշևի կառավարությունում զբաղեցրել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը:

2005-2011 թվականներին եղել է Գյուղատնտեսական ակադեմիայի կառավարման նախագահ։ Գյուղատնտեսական ակադեմիայի պատվավոր դոկտոր է, Բուլղարիայում գիտնականների միության կառավարման անդամ, 2010 թվականից Ռուսաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի[2][3], ինչպես նաև Ռումինիայի ակադեմիայի գյուղատնտեսական և անտառատնտեսական գիտությունների բաժանմունքի թղթակից-անդամ: Այնուհետև Սվետլան դարձել է «Ինտեր Կոնսուլտ Պլյուս» ընկերության կառավարչի տեղակալ և 2012 թվականին սկսել է դասավանդել Նոր բուլղարական համալսարանում։

2013 թվականի մայիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Բուլղարիայի սոցիալիստական կուսակցությունը Բուլղարիայի համար» կոալիցիայից ընտրվել է պատգամավոր: Բուլղարիայի 42-րդ Ժողովրդական ժողովում գլխավորել է գյուղատնտեսության և պարենի կոմիտեն։ 43-րդ և 44-րդ ժողովներում եղել է կոմիտեի նախագահի տեղակալ։ Այնուհետեւ Բուլղարիայի 44-րդ Ժողովրդական ժողովում դարձել է խորհրդարանի անդամ և եղել բյուջեի և ֆինանսների կոմիտեի անդամ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]