Սպուտնիկ ի Պոգրոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիպ (այլ կիրառումներ)
Սպուտնիկ ի Պոգրոմ
ռուս.՝ Спу́тник и Погро́м
Изображение логотипа
sputnikipogrom.com
Տեսակպարբերական
Գրանցումպարտադիր չէ, սակայն մի շարք հոդվածները ընթերցելու համար հարկավոր է վճարովի բաժանորդագրություն
Լեզուռուսերեն
ՀեղինակԵգոր Պրոսվիրին[1][2]
Բացված2012
Ընթացիկ կարգավիճակգործում և զարգանում է, սակայն արգելափակված է Ռուսաստանի տարածքում

Սպուտնիկ ի Պոգրոմ, ՍիՊ (ռուս.՝ Спу́тник и Погро́м), ազգայնական ուղղվածության ռուսական հասարակական-քաղաքական համացանցային հրատարակություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակությունը հիմնադրվել է ռուս ազգայնական Եգոր Պրոսվիրինի կողմից 2012 թվականին որպես փաբլիք ՎԿ սոցիալական կայքում, հետագայում ստեղծվել է առանձին կայք[3]։ Նմանատիպ ռեսուրսներից այն տարբերվում էր պրոգրեսիվ դիզայնով, իսկ իր կայքի հիմնական նյութերն էին պատմական իրադարձությունների և ազգամիջյան հակամարտությունների մասին երկար տեքստերը։ Հրատարակության նպատակն էր հռչակվել Ռուսաստանի ձևափոխումը դեպի ռուս ժողովրդի ազգային պետություն, անցումը եվրոպական ստանդարտներին և բազային սկզբունքերին, որոնց թվում էր նշված ժողովրդավարությունը, օրենքի առջև բոլորի հավասարությունը, իշխանությունների բաժանումը և «պետությունը ռուսների համար, այլ ոչ թե ռուսները՝ պետության» սկզբունքը[4]։ 2013 թվականի հոկտեմբերից ՍիՊ-ը աշխատում է վճարովի բաժանորդագրության մոդելով, իսկ բաժանորդների թիվը հրատարակությունը չի բացահայտում[3]։

Հրատարակությունը ողջունել է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնազավթումը և Դոնբասի անջատվողականների հանրապետությունների Ռուսաստանին միանալու փորձերը։ Հրատարակության հրապարակումներին համաձայն, կայքի բազմաթիվ ընթերցողներ մեկնել են Ուկրաինայի արևլեք՝ պատերազմելու։ Բացի այդ, կայքի հիմնադիր Եգոր Պրոսվիրինի պնդմամբ, քրաուդֆանդինգի միջոցով հրատարակությունը գումար է հավաքել Դոնբասի անջատվողականներին զրահափոխադրիչ գնելու համար։ 2014 թվականին հրատարակության հետ համագործակցում էր լրագրող Օլեգ Կաշինը[3]։

2013 թվականի նոյեմբերի ՌԴ Պետդումայի պատգամավոր միխայիլ Մարկելովը դիմում է ուղարկել Գլխավոր դատախազություն և Ռոսկոմնադզոր՝ ծայրահեղականության հոդվածով հրատարակության գործունեությունը ստուգելու համար։ Նույն դիմումով է ներկայացել նաև Ռուսաստանի Հանրային պալատի քարտուղար Եվգենի Վելիխովը[5]։

2014 թվականի փետրվարին ՍիՊ-ը մեղադրլե է կիրակնօրյա «Վրեմյա» հաղորդման վարող Իրադա Զեյնալովային բանագողության մեջ՝ փետրվարի 9-ի թողարկման մեջ լրագրողուհին քաղվածել է ՍիՊ-ի տեքստը Սոչիում Օլիմպիադայի բացման վերաբերյալ, պատմելով բացման արարողության թատերականացված ներկայացման մասին, Զեյնալովան կրկնել է ՍիՊ-ի տեքստի առանձին արտահայտություններ, իսկ որոշ տեղերում քաղվածել է մի շարք արտահայտություններ[6]։ Հետագայում Զեյնալովան ներողություն է խնդրել էր ֆեյսբուքյան էջում գլխավոր խմբագիր Եգոր Պրսովիրինից նման քաղվածման համար[7]։

2015 թվականի սեպտեմբերի 17-ին հրատարակության կայքում հոդվածի տեղադրման փաստոց հարուցված քրեական գործի շրջանակներում Եգոր Պրոսվիրինի բնակարանում խուզարկում է իրականացվել[8], սակայն քննիչներին չի հաջողվել ապացուցել իր կապը կայքի հետ[3]։ Պրոսվիրինը ժխտել է իր կապված լինելը կայքին, իրեն «սովորական բանվոր» անվանելով[2]։

2017 թվականի հունվարի 23-ին Բելառուս տեղեկատվության նախարարությունը կայքի նյութերը ծայրահեղական ճանաչած Մինսկի Կենտրոնական շրջանի դատարանի որոշման հիման վրա հրաման է հրապարակել Սպուտնիկ ի Պոգրոմի կայքի արգելափակման վերաբերյալ[9]։

2017 թվականի մարտին կայքը գրավել է նաև Բալթյան երկրների մամուլի և բարձրաստիճան մի շարք պաշտոնյանի (այդ թվում՝ Ալեքսանդր Վերշբոուն և Թոոմաս Հենդրիկ Իլվեսը) ուշադրությունը՝ Ինչպես մենք վերակազմակերպենք Մերձբալթիկան (Как нам реорганизовать Прибалтику) հոդվածի հրապարակումից հետո[10]։

Կայքի արգելափակուը Ռուսաստանի Գլխավոր դատախազության որոշմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 6-ին Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը հայտնել «ազգայնական բնույթի տեղեկատվական ռեսուրսների» բացահայտման մասին[11], որոնց թվում էր նաև Սպուտնիկ ի Պոգրոմը, սակայն դրա հետ չնշելով, թե օրենսդրության կոնկրետ որ նորմերն է խախտում հրատարակությունը[4]։ Ռոսկոմնադզորի հաղորդագրության հրապարակումից հետո ՍիՊ-ի կայքում է հայտնվել նոր հասցեով գործունեության մասին շարունակության հայտարարությունը[12]։ Կայքի արգելափակումը Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու ափսոսանքն է առաջացրել[13]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Генпрокуратура потребовала заблокировать сайт "Спутник и Погром"». Радио Свобода. 2017 թ․ հուլիսի 6. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  2. 2,0 2,1 Евгения Воскобойникова (2017 թ․ հուլիսի 6). ««За Родину на Донбассе постояли, если за нее надо посидеть — посидим»: Егор Просвирнин о блокировке «Спутника и Погрома»». Телеканал Дождь. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Павел Мерзликин (2017 թ․ հուլիսի 6). «Роскомнадзор заблокировал «Спутник и погром» по той же схеме, что и «Грани.ру», — не объяснив, за какие материалы». Meduza. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  4. 4,0 4,1 Наталья Райбман, Ксения Болецкая (2017 թ․ հուլիսի 6). «Роскомнадзор заблокирует «Спутник и погром» по требованию Генпрокуратуры». Վեդոմոստի. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  5. «Роскомнадзор заблокировал «Спутник и Погром»». Republic. 2017 թ․ հուլիսի 6. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  6. «Националистический сайт обвинил Первый канал в плагиате». Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
  7. «Ведущая Первого канала извинилась за цитирование «Спутника и погрома»». Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
  8. Михаил Беляев (2015 թ․ սեպտեմբերի 17). «Следственный комитет пришел за «Спутником и Погромом»». Коммерсантъ. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  9. «В Белоруссии заблокировали сайт «Спутник и погром»». РБК. 2017 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  10. Егор Погром (2017 թ․ մարտի 25). «Achievement unlocked: гроза Прибалтики, угроза НАТО». Спутник и Погром. Արխիվացված է [-- օրիգինալից] 2017 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  11. «Генеральной прокуратурой Российской Федерации направлен в Роскомнадзор пакет из шести требований об ограничении доступа к интернет-ресурсам экстремистского и террористического характера» (ռուսերեն). Генеральная прокуратура Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  12. Иван Тяжлов, Александр Черных, Владислав Новый (2017 թ․ հուլիսի 6). «Сайт «Спутник и погром» заблокирован за национализм и экстремизм». Коммерсантъ. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  13. «Владимир Жириновский призвал не переступать черту в стремлении блокировать национально-патриотические ресурсы». Официальный сайт ЛДПР. 2017 թ․ հուլիսի 6. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.