Սպիրիֆերիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիրիֆերիդ

Սպիրիֆերիդներ (լատին․՝ Spiriferida), փականքավոր ուսոտանիների անհետացած խումբ, ապրել են օրդովիկից մինչև միջին յուրա։ Խեցին կազմված է փորի և մեջքի, հիմնականում լայնակի ձգված ուռուցիկ փեղկերից։ Սպիրիֆերիդներ ունեցել են մերձհատակային ապրելակերպ, ամրանալով սուբստրատին խեցու հատուկ անցքից դուրս եկող մարմնի ելուստի՝ «ուոիկի» օգնությամբ։ Սպիրիֆերիդներ մեծ նշանակություն ունեն պալեոզոյան նստվածքների շերտագրության համար։ ՀԽՍՀ-ում սպիրիֆերիդներ մեծ տարածում ունեն դևոնի և ստորին կարբոնի նստվածքներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 80
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիրիֆերիդներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիրիֆերիդներ» հոդվածին։