Սպիտապատյանի բորբոքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտապատյանի բորբոքում
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունակնաբանություն
 Scleritis Վիքիպահեստում

Սպիտապատյանի բորբոքում', սկլերիտ (հուն․՝ anXripog — կարծր), աչքի սպիտապատյանի հիվանդություն։ Հիմնական պատճառներն են՝ ռևմատիզմը, տուբերկուլոզը, բրուցելոզը, պոդագրան, վիրուսային և այլ վարակիչ հիվանդությունները։ Ուղեկցվում է աչքի սուր գրգռվածությամբ, ցավերով և սպիտապատյանում ինֆիլտրատի առաջացմամբ։ Հաճախ բարդանում է աչքի եղջերաթաղանթի (կերատիտ) և թարթչամարմնի բորբոքմամբ։ Սպիտապատյանի մակերեսային շերտի բորբոքման (էպիսկլերիտ) դեպքում գրգռվածությունը թույլ է արտահայտվում և տեսողության սրությունը սովորաբար չի տուժում։ Բուժումը․ անտիբիոտիկներ, հորմոնային պատրաստուկներ, տեղային՝ տաք և ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրներ, կորտիկոստերոիդներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 79