Սպիտակ տուն (Եկատերինբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ տուն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունVerch-Isetski district?
Հարկեր24
ՍեփականատերՍվերդլովսկի մարզի կառավարություն
ԲնակիչՍվերդլովսկի մարզի կառավարություն
Քարտեզ
Քարտեզ

«Սպիտակ տուն» (ռուս.՝ Белый дом, մինչև 1991 թվականը՝ Սովետների տուն, ռուս.՝ Дом Советов, հետագայում նաև հայտնի է որպես տարածաշրջանային կառավարության շենք), 24-հարկանի բարձրահարկ շենք Եկատերինբուրգի ‎Օկտյաբրսկայա հրապարակում։ Ի սկզբանե օգտագործվել է որպես Սվերդլովսկի շրջկոմի ԽՄԿԿ նստավայր, 1991 թվականից՝ Սվերդլովսկի մարզի կառավարության նստավայր։

Մինչև Խորհրդային Միության փլուզումն այս կառույցը եղել է ԽՍՀՄ շրջանային կոմիտեի ամենաբարձր շենքը (տարածքային կոմիտե)։ Ունի «Իմաստության ատամ»[1] և «ԽՄԿԿ անդամ» ոչ պաշտոնական մականունները[2]։

Կառուցման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆետիսովսկայա 19 (ավելի ուշ՝ Հունվարի 9-ի փողոց, այժմ` Բորիս Ելցինի) հասցեում գտնվող ժամանակակից «Սպիտակ տան» տեղում 19-րդ դարի վերջին եղել է 2-րդ գիլդիայի վաճառական Անդրեյ Անդրեևիչ Մակարովի երկհարկանի քարե տունը։ 1974 թվականին տունը, հարակից շենքերի հետ միասին, քանդվել է[3]։

«Սպիտակ տունը» 1975 թվականին ԽՄԿԿ տարածքային կոմիտեի համար կառուցվել է Բորիս Ելցինի կարգադրությամբ[2]։ Շենքի կորպուսը կառուցվել է 1979 թվականին[4], 1982 թվականին ավարտվել են վերջնական աշխատանքները։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցված է երկաթբետոնից[5] և ծածկված է սպիտակ մարմարով, որի համար էլ ստացել է անունը։ Շենքի 24 հարկերից վերջին երկու հարկերը տեխնիկական են, իսկ 13-րդ և 14-րդ հարկերի առաստաղները բարձրացված են։ Նախկինում գործող շինարարական նորմերի և կանոնների (СНиП) համաձայն համարվել է 23-հարկանի (վերջին տեխնիկական հարկը հաշվի չի առնվել)[6]։ Համաձայն գործող կանոնների՝ հարկերի քանակը որոշվում է ներառյալ ստորգետնյա, նկուղային, ցոկոլային, տեխնիկական, ձեղնահարկ և այլն[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Русский биографический институт. Глеб Верстаков. «УРАЛЬСКИЙ РЕСПУБЛИКАНЕЦ»
  2. 2,0 2,1 Борис Николаевич Ельцин Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Музей истории Екатеринбурга
  3. Гладкова, И. М. 25 Екатеринбургских тайн. - Екатеринбург: Уральское издательство, 2003. - С. 123. - 216 с. - ISBN 978-5-93667-037-6.
  4. Виды Свердловска. 1979 год. Часть 3.
  5. ««Белый дом» в Екатеринбурге дал трещину». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  6. СНиП 2.08.02-89*
  7. СП 118.13330.2012*, приложение Г (обязательное)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]