Սպիտակ հսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սպիտակ հսկա, մսամորթատու, սպիտակ խոշոր ճագարների ցեղ։ Ճագարների ֆլանդը ցեղի մուտացիոն ձևն է։ Բարելավվել է շինշիլա և մոխրագույն հսկա ճագարների ցեղերով։ Մարմնակազմը նուրբ է, բայց բավականին ամուր։ Լավագույն ճագարների մարմնի երկարությունը՝ 60-65, իսկ կրծքի փաթը 37-38 սմ է։ Սիջին կենդանի զանգվածը 5,3-5,8 կգ է։ Սեռահասուն են դառնում 5-6 ամսականում։ Պտղատվությունը՝ մոտ 8 ճագարիկ։ Վաղահաս է․ 2 ամսական մատղաշի կենդանի զանգվածը հասնում է մոտ 2,2, իսկ 4 ամսականինը՝ 3,5 կգ։ 3 ամսական ճագարների սպանդային ելքը՝ 49-51%, իսկ 8 ամսականինը 58-59% է։ Մազածածկը խիտ է և միահավասար։ Բուծվում է Եվրոպական երկրներում։ Օգտագործվել է մի շարք ցեղերի բարելավման և արդյունաբերության տրամախաչման համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png