Սպեկտրոհելիոգրաֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արեգակնային բռնկման սպեկտրոհելիոգրամ

Սպեկտրոհելիոգրաֆ (սպեկար, հելիո․․․ և ․․․գրաֆ(իա)), Արեգակի սպեկտրի մեներանգ տիրույթում լուսանկարելու սպեկտրային աստղագիտական սարք։ Սպեկտրոհելիոգրաֆի օպտիկական սխեման նման է սպեկտրոհելիոսկոպի սխեմային, սակայն երկրորդ՝ ելքի ճեղքի ետևում տեղադըվում է լուսանկարչական թիթեղը։ Երկու ճեղքերի համաձայնեցված տեղաշարժման շնորհիվ լուսանկարչական թիթեղի վրա ստացվում է Արեգակի պայծառ սկավառակի և դրանից դուրս գտնվող գոյացությունների (ջահեր, հրվիժակներ և այլն) պատկերները։ Սպեկտրոհելիոգրամներ ստանալու համար հիմնականում օգտագործում են իոնացված կալցիումի H և К սպեկտրային գծերը, ինչպես նաև ջրածնի Hα գիծը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 63