Մոնոքրոմատիկ լույս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մոնոքրոմատիկ լույս ( մոնո․․․ և հուն.— գույն), մեներանգ լույս, աչքով անմիջականորեն ընկալելի հաճախությունների տիրույթի մեջ մտնող որոշակի և խիստ հաստատուն |հաճախության էլեկտրամագնիսական ալիք։ «Մոնոքրոմատիկ լույս» տերմինի ծագումը պայմանավորված է նրանով, որ տարբեր հաճախության լուսային ալիքները մարդն ընկալում է իբրև տարբեր գույներ։ Սակայն տեսանելի տիրույթի էլեկտրամագնիսական ալիքները ֆիզիկական բնույթով չեն տարբերվում այլ տիրույթների (ինֆրակարմիր, ուլտրամանուակագույն, ռենտգենյան և այլն) ալիքներից, և դրանց համար նույնպես կիրառում են «մոնոքրոմատիկ» («մեներանգ») տերմինը, թեև այդ ալիքները գույնի զգացողություն չեն առաջացնում։

«Մոնոքրոմատիկ լույսն», առհասարակ, «մոնոքրոմատիկ ճառագայթում» հասկացությունները վերացական են։ Տեսական վերլուծությունը ցույց է ավել, որ խիստ մեներանգ ալիքի առաքումը պետք է շարունակվի անվերջ երկար, մինչդեռ ճառագայթման իրական պրոցեսներն ըստ ժամանակի սահմանափակ են, այդ պատճառով միաժամանակ առաքվում են որևէ միջակայքի պատկանող բոլոր հաճախությունների ալիքներ։ Որքան նեղ է այդ միջակայքը, այնքան «մոնոքրոմատիկ» է ճառագայթումը։ Քանի որ իդեալական մոնոքրոմատիկ ճառագայթում գոյություն չունի, ապա ցանկացած ճառագայթման ինտենսիվությունն ունի որոշակի բաշխում ըստ հաճախությունների։ Սպեկտրային գծի Δω լայնությունը (հաճախությունների այն միջակայքը, որտեղ լույսի ինտենսիվությունը 2 անգամ պակաս է ω0 հաճախության դեպքում ունեցած առավելագույն ինտենսիվությունից) պայմանավորված է գրգռված վիճակում ատոմի կյանքի տևողությամբ, ատոմների բախումներով, ջերմային շարժումով և այլն։

Ոչ մոնոքրոմատիկ լույսը քվագիմոնոքրոմատիկ դարձնելու համար օգտագործում են տարբեր մոնոքրոմատորներ։ Խիստ մոնոքրոմատիկ ճառագայթման աղբյուր կարող են ծառայել նաև լազերների որոշ տեսակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 14 CC-BY-SA-icon-80x15.png