Սպարկետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սպարկետ, սպահապետ, սպայապետ, ասպահապետ, ասպարապետ (պահլ. spãh – զորք, հեծելազոր և pat – պետ, գլխավոր), սպարապետության գործակալի՝ զինված ուժերի գլխավոր հրամանատարի անվանումը հին և միջնադարյան Հայաստանում։ Անմիջաբար ենթարկվել է թագավորին և գործել նրա հրամանով։ Ղեկավարել է ինչպես արքունի զորաբանակը, այնպես էլ իշխանական (նախարարական) զորամասերը։ Կիլիկյան Հայաստանում սպարկետը կոչվել է նաև գունդստաբլ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 57 CC-BY-SA-icon-80x15.png