Jump to content

Սքոթ ՄաքՔենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
07:58, 17 Հունիսի 2024 տարբերակ, Վերոնիկա15 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Սքոթ ՄաքՔենա
անգլ.՝ Scott McKenna
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 12, 1996(1996-11-12)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Կիռիմյուր, Անգուս, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 189 սանտիմետր
Դիրք կենտրոնական պաշտպան
Պատանեկան կարիերա
Շոտլանդիա Աբերդին
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014—2020 Շոտլանդիա Աբերդին 91 (5)
2015  Շոտլանդիա Էր Յունայթեդ 12 (0)
2016  Շոտլանդիա Ալլոա Ատլետիկ 4 (0)
2016—2017  Շոտլանդիա Էր Յունայթեդ 11 (1)
2020— Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ 46 (2)
Ազգային հավաքական
2013—2015 Շոտլանդիա Շոտլանդիա (մինչև 19) 14 (0)
2017 Շոտլանդիա Շոտլանդիա (մինչև 21) 5 (0)
2018— Շոտլանդիա Շոտլանդիա 24 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 19.11.2021

Սքոթ Ֆրեյզեր Մաքքեննա (անգլ.՝ Scott Fraser McKenna, նոյեմբերի 12, 1996(1996-11-12)[1], Կիռիմյուր, Անգուս, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստ» ակումբի և Շոտլանդիայի ազգային հավաքականի պաշտպան։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

Մաքքեննան «Աբերդին» ակումբի սան է։ 2015 թվականի սկզբին Սքոթը խաղային պրակտիկա ստանալու համար վարձավճարով տեղափոխվել է «էր Յունայթեդ»։ Ապրիլի 3-ին «Պիտերհեդի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Շոտլանդիայի առաջին լիգայում[2]։ 2016 թվականի սկզբին Մաքքեննան վարձավճարով տեղափոխվել է «Ալլոա Ատլետիկ»: Հունվարի 12-ին «Ռեյթ Ռովերսի» դեմ խաղում նշել է իր նորամուտը շոտլանդական Չեմպիոնշիփում[3]։ Արդեն հունվարին Սքոթը վերադարձել է «Աբերդին»։ Փետրվարի 6-ին «Սենթ Ջոնսթոնի» դեմ խաղում նշել է նորամուտը Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում[4]։ Նույն թվականի նոյեմբերին Մաքեննան կրկին վարձավճարով տեղափոխվել է «էր Յունայթեդ»։ 2017 թվականի ամռանը վերադարձել է «Աբերդին»: Դեկտեմբերի 8-ին «Դանդիի» դեմ խաղում Սքոթը խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[5]։

2020 թվականի ամռանը Մաքքեննան տեղափոխվել է անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստ»[6]։ Սեպտեմբերի 25-ին «Հադերսֆիլդ Թաունի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Չեմպիոնշիփում[7]։

Միջազգային կարիերա

2018 թվականի մարտի 23-ին Կոստա Ռիկայի հավաքականի դեմ ընկերական խաղում Մաքքեննան նշել է իր նորամուտը Շոտլանդիայի հավաքականի կազմում[8]։

2021 թվականին Մակքեննան մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում հանդես է եկել Խորվաթիայի հավաքականի դեմ խաղում[9]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Էր Յունայթեդ VS. Փիթերհեդ 3:3» (անգլերեն). soccerway.com. 2015-04-03. Արխիվացված է օրիգինալից 2019-01-19-ին. Վերցված է 2018-12-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Ռեյթ Ռովերս VS. Ալլոա Ատլետիկ 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016-01-12. Արխիվացված է օրիգինալից 2019-01-20-ին. Վերցված է 2018-12-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Сент-Джонстон VS. Абердин 3:4» (անգլերեն). soccerway.com. 2016-02-06. Արխիվացված է օրիգինալից 2019-01-19-ին. Վերցված է 2018-12-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Данди VS. Абердин 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017-12-08. Արխիվացված է օրիգինալից 2019-01-19-ին. Վերցված է 2018-12-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «McKenna moves to The Reds». www.nottinghamforest.co.uk. Nottingham Forest F.C. 2020-09-23. Արխիվացված է օրիգինալից 2020-10-29-ին. Վերցված է 2021-01-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Հադդերսֆիլդ Թաուն VS. Նոթինգհեմ Ֆորեսթ 1:0» (անգլերեն). soccerway.com. 2020-09-25. Արխիվացված է օրիգինալից 2021-12-12-ին. Վերցված է 2021-12-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Շոտլանդիա VS. Կոստա Ռիկա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018-03-23. Արխիվացված է օրիգինալից 2021-06-02-ին. Վերցված է 2018-12-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Խորվաթիա VS. Շոտլանդիա 3:1» (անգլերեն). soccerway.com. 2021-06-22. Արխիվացված է օրիգինալից 2021-10-18-ին. Վերցված է 2021-12-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ