Jump to content

Նեդիմ Բայրամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեդիմ Բայրամի
Քաղաքացիությունը  Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 28, 1999(1999-02-28)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Տետովո, Tetovo Municipality, Հյուսիսային Մակեդոնիա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Նեդիմ Բայրամի (գերմ.՝ Nedim Bajrami, փետրվարի 28, 1999(1999-02-28)[1], Տետովո, Tetovo Municipality, Հյուսիսային Մակեդոնիա), ալբանացի և շվեյցարացի ֆուտբոլիստ, «Սասուոլո» ակումբի և Ալբանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա

Նեդիմ Բայրամին ծնվել է Շվեյցարիայում, խաղում է Ալբանիայի հավաքականում[2][3]։ Ծնողներն էթնիկ ալբանացի են։ Նեդիմ Բայրամի իր ողջ երիտասարդական կարիերան անցկացրել է «Գրասհոպեր» ակումբում։ Նա իր ակումբակիցներ Պետար Պուշիչի և Արիյան Կոլլակուի հետ 2017 թվականի փետրվարին կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը[4]։ Ֆուտբոլիստն իր առաջնաելույթը խաղացել է նույն ամսին։ 2019 թվականի օգոստոսի 13-ին Նեդիմ Բայրամին վարձավճարով միացել է իտալական Սերիա B-ում հանդես եկող «Էմպոլիին»[5]։

2023 թվականի հունվարի 31-ին ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է Սասուոլո»[6]։

Կարիերան հավաքականում

Նեդիմ Բայրամին ներկայացրել է Շվեյցարիան մինչև 21 տարեկանների տարբեր երիտասարդական խմբերում։ Նա խաղացել է Շվեյցարիայի մինչև 17 տարեկանների հավաքականում[7]։ Նա ընդհանուր առմամբ հինգ գոլ է խփել մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում, այդ թվում՝ 2015 թվականին Չեռնոգորիայի դեմ խաղում դուբլի հեղինակ դառնալով[8]։ 2021 թվականի մարտի 9-ին Շվեյցարիայի Մ-21 տարեկանների մենեջեր Մաուրո Լուստրինելին հայտարարել է, որ ֆուտբոլիստը որոշել է փոխել հավատը և ներկայացնել իր ծագման երկիրը՝ Ալբանիան[9]։

2021 թվականի մարտի 17-ին նա ստացել է Ալբանիայի քաղաքացիություն, այդպիսով անհրաժեշտ էր միայն ՖԻՖԱ-ի թույլտվությունը՝ Ալբանիայի ազգային հավաքականում խաղալու իրավունք ստանալու համար[10]։ 2021 թվականի օգոստոսի 30-ին նա ստացել է Մարզական արբիտրաժային դատարանի թույլտվությունը[11]։

Ալբանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում նա իր նորամուտը նշել է 2022 թվականի սեպտեմբերի 5-ին Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։ Նրա թիմը հաղթել է 1–0 հաշվով[12]։

2023 թվականի հունիսի 17-ին նա խփել է իր առաջին գոլը Ալբանիայի կազմում ՈՒԵՖԱ-ի Եվրո 2024-ի ընտրական փուլում՝ Մոլդովայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում (2–0)[13]։

2024 թվականի հունիսին ֆուտբոլիստն ընդգրկվել է հավաքականում՝ մասնակցելու 2024 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերին[14]։ Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խմբային փուլի մեկնարկային խաղում նա խփեց ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի առաջնության պատմության ամենաարագ գոլը՝ խաղից ընդամենը 23 վայրկյան անց[15]։

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Dorëzohen Zviceranët, Tetovari Nedim Bajrami: Zemra Ime Rrah "Kuqezi"» (ալբաներեն). 9 March 2021. Վերցված է 11 June 2023-ին.
  3. «Më i miri në dy ndeshjet e fundit për Kombëtaren, Nedim Bajrami pritet si hero në Tetovë» (ալբաներեն). 1 July 2023. Վերցված է 1 August 2023-ին.
  4. «Harun Alpsoy wechselt in die Türkei» (German). fm1today. 1 February 2017. Վերցված է 17 March 2017-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «UFFICIALE: Empoli, dalla Svizzera arriva il centrocampista Bajrami». Վերցված է 1 August 2019-ին.
  6. «NEDIM BAJRAMI È UN NUOVO CALCIATORE DEL SASSUOLO» (իտալերեն). U.S. Sassuolo Calcio. 31 January 2023. Վերցված է 31 January 2023-ին.
  7. «Nedim Bajrami». UEFA. Վերցված է 17 March 2017-ին.
  8. «Statistik und Resultate». Swiss Football Association (German). 19 August 2015. Վերցված է 17 March 2017-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Kurz vor EM gibt Bajrami der Nati einen Korb Albanien klaut uns unser U21-Juwel». Blick (German). 9 March 2021. Վերցված է 9 March 2021-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Dekret për dhënie të shtetësisë shqiptare nr. 12024» [Decree on granting Albanian citizenship no. 12024] (ալբաներեն). qbz.gov.al. 17 March 2021. Վերցված է 19 January 2023-ին.
  11. «Nedim Bajrami zyrtarisht pjesë e Shqipërisë, KAS jep vendimin» [Nedim Bajrami officially part of albania, CAS gives decision] (ալբաներեն). Vizion Plus. 30 August 2021. Վերցված է 20 January 2023-ին.
  12. «Albania 1–0 Hungary - FIFA World Cup Qualifier». fifa.com. 5 September 2021. Վերցված է 19 January 2023-ին.
  13. «Albania 2–0 Moldova (Jun 17, 2023)». ESPN. 17 June 2023. Վերցված է 16 June 2024-ին.
  14. «Trajneri Silvinjo publikon listën e Kombëtares me emrat e 26 lojtarëve për Kampionatin Europian "Gjermani 2024"» [Coach Sylvinho publishes the national team list with the names of 26 players for the European Championship "Germany 2024"] (ալբաներեն). Albanian Football Federation. 8 June 2024. Վերցված է 8 June 2024-ին.
  15. Sportstar, Team (2024-06-15). «Euro 2024: Nedim Bajrami of Albania scores fastest goal in competition's history». sportstar.thehindu.com (անգլերեն). Վերցված է 2024-06-15-ին.