Jump to content

Հասունացող կին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Հասունանալ կին. անձնական ֆոտո-օրագիր» (1974) Աբիգեյլ Հեյմանի «պատկերավոր»[1] գիրքը լուսանկարչության վերաբերյալ[2][3]։ Այս գիրքը սկիզբ դրեց ամերիկյան ֆեմինիզմի լուսանկարչությանը ՝ փաստելով կարծրատիպային կանացի դերերը[4][5]։

Պատմություն

Հեյմանը ներկայացրեց գիրքը ՝ գրելով, որ այս գիրքը վերաբերում է կանանց և նրանց կյանքին որպես կին ` մի ֆեմինիստի տեսանկյունից[3]։ Գիրքը պարունակում է լուսանկարներ Հեյմանի կյանքից, որոնք «մարտահրավեր են նետում ենթադրություններին, թե ինչ է նշանակում կին լինել և փաստագրված է կանացի փորձը ֆեմինիստական տեսանկյունից[1]։

Գրքի սև և սպիտակ պատկերները ներառում են կանայց, ովքեր զբաղվում են գեղեցկությամբ և տնային գործերով, ինչպիսիք են կանայք որպես մայրեր, ինչպես են նրանք սնունդ պատրաստելիս, գանգուրներ կրելիս և մթերային գնումներ կատարելիս[6][7]։ Այն նաև պարունակում էր երիտասարդ աղջիկների պատկերներ ` ցույց տալով, թե ինչպես են ամրապնդվում կանանց մասին կարծրատիպերը աղջիկների մոտ՝ սկսած երիտասարդ տարիքից[5][7]։ Ըստ Նյու Յորք Թայմսի ` «Գրքի ամենահետաքրքիր պատկերներից մեկում տիկին Հեյմանը լուսանկարել է իրեն աբորտի ենթարկվելիս»[2]։

Էնդի Գրունդբերգը նկարագրել է գիրքը որպես  «ռեպորտաժի և անձնական արտահայտության սահմանի փորձարկումը»[2]։

1970-ականների ընթացքում աշխատանքը վաճառվել է ավելի քան 35,000 օրինակով և եղել է կանանց գրախանութների և ֆեմինիստական ​​գրականության ցուցադրությունների հիմնական առանցքը,  «Մեր մարմինները», «Ինքներս մեզ» գրքերի կողքին[2]։

Կարդալ նաև

  • Heyman, Abigail (1974). Growing Up Female: A Personal Photo-Journal. New York, NY: Holt, Rinehart, and Winston, Inc. ISBN 9780030124518.
  • Noble, Kingsley (March 1976). «Another Place: Photographs of a Maya Community, Frank Cancian; Growing up Female: A Personal Photo-Journal, Abigail Heyman; Suburbia, Bill Owens». American Anthropologist. 78 (1): 153–154. doi:10.1525/aa.1976.78.1.02a00690. JSTOR 675094.

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Nubar Alexanian's Friends». Transom.org. August 14, 2001. Արխիվացված է օրիգինալից October 29, 2010-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Vitello, Paul (2013-06-09). «Abigail Heyman, Feminist Photojournalist, Dies at 70». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022-12-05-ին.
  3. 3,0 3,1 Hughes, Holly Stuart (June 10, 2013). «Obituary: Photojournalist Abigail Heyman, Documenter of Women's Changing Roles, 70». Photo District News.
  4. «Rencontres d'Arles : muse soumise, Zorro érotique… ces photos qui valent le détour». Télérama (ֆրանսերեն). 2019-07-11. ISSN 0040-2699. Վերցված է 2022-12-06-ին.
  5. 5,0 5,1 Rosenblum, Naomi (2010). A History of Women Photographers (անգլերեն). Abbeville Press Publishers. էջ 243. ISBN 978-0-7892-0998-6.
  6. Thorpe, JR (July 12, 2016). «9 Powerful Feminist Photo Series You Need To Know About; 1. Abigail Heyman,"Growing Up Female," 1974». Bustle (անգլերեն). Վերցված է 2022-12-06-ին.
  7. 7,0 7,1 Bouveresse, Clara (2021), Zarmanian, Charlotte Foucher; Nachtergael, Magali (eds.), «Le journal intime et politique d'Abigail Heyman», Le Phototexte engagé, du militantisme aux luttes de visibilité (ֆրանսերեն), Les Presses du Réel, Վերցված է 2022-12-06-ին