Հասունացող կին
«Հասունացող կին. անձնական ֆոտո-օրագիր», Աբիգեյլ Հեյմանի 1974 թվականին հրատարակված լուսանկարների «խորհրդանշական»[1] գիրքը[2][3]։ Այս գիրքը սկիզբ է դրել ամերիկյան ֆեմինիզմի լուսանկարչությանը՝ փաստելով կարծրատիպային կանացի դերերը[4][5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեյմանը ներկայացրել է գիրքը՝ գրելով, որ այս գիրքը վերաբերում է կանանց և նրանց կյանքին որպես կին մի ֆեմինիստի տեսանկյունից[3]։ Գիրքը պարունակում է լուսանկարներ Հեյմանի կյանքից, որոնք «մարտահրավեր են նետում ենթադրություններին, թե ինչ է նշանակում կին լինել և փաստագրված է կանացի փորձը ֆեմինիստական տեսանկյունից[1]»:
Գրքի սև և սպիտակ պատկերները ներառում են կանայց, ովքեր զբաղվում են գեղեցկությամբ և տնային գործերով, ինչպիսիք են կանայք որպես մայրեր, ինչպես են նրանք սնունդ պատրաստելիս, գանգուրներ կրելիս և մթերային գնումներ կատարելիս[6][7]։ Այն նաև պարունակում էր երիտասարդ աղջիկների պատկերներ ` ցույց տալով, թե ինչպես են ամրապնդվում կանանց մասին կարծրատիպերը աղջիկների մոտ՝ սկսած երիտասարդ տարիքից[5][7]։ Ըստ Նյու Յորք Թայմսի ` «Գրքի ամենահետաքրքիր պատկերներից մեկում տիկին Հեյմանը լուսանկարել է իրեն աբորտի ենթարկվելիս»[2]։
Էնդի Գրունդբերգը նկարագրել է գիրքը որպես «ռեպորտաժի և անձնական արտահայտության սահմանի փորձարկումը»[2]։
1970-ականների ընթացքում աշխատանքը վաճառվել է ավելի քան 35,000 օրինակով և եղել է կանանց գրախանութների և ֆեմինիստական գրականության ցուցադրությունների հիմնական առանցքը, «Մեր մարմինները», «Ինքներս մեզ» գրքերի կողքին[2]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Heyman, Abigail (1974). Growing Up Female: A Personal Photo-Journal. New York, NY: Holt, Rinehart, and Winston, Inc. ISBN 9780030124518.
- Noble, Kingsley (1976 թ․ մարտ). «Another Place: Photographs of a Maya Community, Frank Cancian; Growing up Female: A Personal Photo-Journal, Abigail Heyman; Suburbia, Bill Owens». American Anthropologist. 78 (1): 153–154. doi:10.1525/aa.1976.78.1.02a00690. JSTOR 675094.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Nubar Alexanian's Friends». Transom.org. 2001 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Vitello, Paul (2013 թ․ հունիսի 9). «Abigail Heyman, Feminist Photojournalist, Dies at 70». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ 3,0 3,1 Hughes, Holly Stuart (2013 թ․ հունիսի 10). «Obituary: Photojournalist Abigail Heyman, Documenter of Women's Changing Roles, 70». Photo District News.(չաշխատող հղում)
- ↑ «Rencontres d'Arles : muse soumise, Zorro érotique… ces photos qui valent le détour». Télérama (ֆրանսերեն). 2019 թ․ հուլիսի 11. ISSN 0040-2699. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ 5,0 5,1 Rosenblum, Naomi (2010). A History of Women Photographers (անգլերեն). Abbeville Press Publishers. էջ 243. ISBN 978-0-7892-0998-6.
- ↑ Thorpe, JR (2016 թ․ հուլիսի 12). «9 Powerful Feminist Photo Series You Need To Know About; 1. Abigail Heyman,"Growing Up Female," 1974». Bustle (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ 7,0 7,1 Bouveresse, Clara (2021), Zarmanian, Charlotte Foucher; Nachtergael, Magali (eds.), «Le journal intime et politique d'Abigail Heyman», Le Phototexte engagé, du militantisme aux luttes de visibilité (ֆրանսերեն), Les Presses du Réel, Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 6-ին