Jump to content

Լյարդթոքուսիրտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
15:25, 28 Մայիսի 2024 տարբերակ, Էմիլյա Ասիրյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Լյարդթոքուսիրտ, մորթած կենդանիների ներքին օրգանների (թոք, սիրտ, լյարդ՝ շնչափողով) մասերի պայմանական անվանումը, որոնց մսեղի քիփորոտիքահատման ժամանակ բնական կապով առանձնացնում են կերակրափողի և ստոծանու հետ։

Օգտագործում

Մսեղիքից անջատված Լյարդթոքուսիրտ են թարկում են անասնաբուժականի տարական փորձաքննության։ Շնչափողի հետ թոքերը մաքրում են ճարպից և արյունից (սիրտն ազատում են պարկից և կտրատում), ստոծանին՝ թաղանթից և արյունալերդից, լյարդը՝ թաղանթից, ավշային հանգույցներից և լեղածորաններից։ Այնուհետև Լյարդթոքուսիրտի զանգվածը լվանում են, 0–40C-ում սառեցնում և ուղարկում մշակման։ Լյարդը, թոքերը, շնչափողը, ստոծանին և սիրտն օգտագործում են Լյարդթոքուսիրտային և այլ երշիկների արտադրության, թոքերը և լյարդը՝ բժշկական պատրաստուկներ, շնչափողը՝ մսաոսկրային ալյուր պատրաստելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։