Jump to content

Une fin

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
10:53, 23 Մայիսի 2024 տարբերակ, Մագդալենա (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

{Տեղեկաքարտ Գրական ստեղծագործություն}} «Une fin» (թարգմ․՝ «Վերջ»), Իվան Սերգեևիչ Տուրգենևի պատմվածքը, որը ստեղծվել է նրա մահից անմիջապես առաջ: Պատմվածքը Տուրգենևը ֆրանսերեն թելադրել է Պոլինա Վիարդոյին և ձեռագրում ունի «Վերջ։ Տուրգենևի վերջին պատմվածքը։ Գրի է առնվել նրա թելադրելով՝ տիկին Պոլինա Վիարդոյի կողմից» (ռուս․՝ «Конец. Последний рассказ Тургенева. Записан под его диктовку г-жой Полиной Виардо», ֆր.՝ Une fin. Dernier récit de Tourguéneff. Ecrit sous sa dictée par Mme Pauline Viardot)[1]։

Առաջին անգամ հրատարակվել է 1886 թվականին «La Nouvelle Revue»-ում (փետրվարի 1-ի համարում), «Տուրգենևի վերջին պատմվածքը» ենթավերնագրով (ֆր.՝ Dernier récit de Tourguéneff), և Դմիտրի Գրիգորովիչի կատարած ռուսերեն թարգմանությամբ՝ Նույն թվականին «Նիվա» ամսագրում (№ 1, էջ 2-8)։ Հետագայում երկերի և նամակների 30-հատորյա ամբողջական ժողովածուում տպագրվել է պատմվածքի նոր թարգմանությունը, որը կատարվել է հրատարակության խմբագրական խորհրդի կողմից[2]։

Սյուժե

Պատմվաքը բաժանված է չորս գլուխների և ներկայացնում է պատմողի մի քանի հանդիպումների հիշողությունները Տուլայի նահանգի հին ազնվական ընտանիքից հողատեր Թալագաևի հետ, որն ընկել է աղքատության մեջ: Առաջին մասում պատմողը հանդիպում է հերոսի հետ պանդոկում, որտեղ նա գալիս է թռչուններով և որսի մսով լցված սայլով և պանդոկի տիրոջը առաջարկում է ինչ-որ բան գնել, բայց նա, իմանալով Տալագաևի համբավի մասին որպես ձիագող, հրաժարվում է։ Երկրորդ մասում պատմողի հարևանը՝ հողատեր Պավել Մարտինիչը, օգնության խնդրանքով դիմում է նրան. կորել է նրա տասնհինգամյա դուստրը՝ Նաստյան, և նա վստահ է, որ աղջիկը Տալագաևի մոտ է։ Աղջկան գտնում են Տալագաևի կալվածքում, որը տարել է Նաստյային՝ խոստանալով նրան նվերներ և ուղևորություն դեպի Մոսկվա․ հայրն աղջկան տանում է իր հետ։ Երրորդ անգամ պատմողը գյուղական տոնավաճառում հանդիպում է սկանդալային համբավ ունեցող կալվածատիրոջ հետ, որտեղ նա վիճում է իր կողմից խաբված մի տղամարդու հետ, որը նրանից ձի է գնել։ Արդյունքում սկսվում է ծեծկռտուք, որի ժամանակ գյուղացիները մեղադրում են Տալագաևին։ Վերջին մասում պատմողը, գիշերը տուն վերադառնալով, ճանապարհին տեսնում է Տալագաևի դիակը, որը կացնահարվել էր հավանաբար գողության համար։

  1. Тургенев. ПСС. Примечания, 1983, էջ 509
  2. Тургенев. ПСС. Примечания, 1983, էջ 509, 511