Jump to content

Օրիորդ Մալեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրիորդ Մալեյն
գերմ.՝ Jungfrau Maleen
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակԳրիմ եղբայրներ, Յակոբ Գրիմ և Վիլհելմ Գրիմ
Բնագիր լեզուգերմաներեն
Հրատարակվել է1850
 Maid Maleen

«Օրիորդ Մալեյն» (գերմ.՝ Jungfrau Maleen), հեքիաթ Գրիմ եղբայրների «Մանկական և ընտանեկան հեքիաթներ» ժողովածուից (թիվ 198)[1]: Աառնե-Թոմփսոնի դասակարգմամբ այս սյուժեն ունի 870 համարը՝ «թաղված արքայադուստրը»[2][3][4] Iceland, Sweden and Finland, as well as in northwest Germany.[5][6] ։ Գրիմ եղբայրները սյուժեն փոխառել են Կառլ Մյուլլենհոֆի «Շլեզվիգ, Հոլշտեյն և Լաուենբուրգ դքսությունների սագաները, հեքիաթները և երգերը» ժողովածուից[7]։

Բովանդակություն

Արքայադուստր օրիորդ Մալեյնը սիրահարվում է հարևան երկրի արքայազնին: Նրա հայրը, որը դեմ էր այդ ամուսնությանը, հրամայում է արքայադստերն աղախնի հետ բանտարկել Սև աշտարակում՝ նրանց համար այնտեղ թողնելով յոթ տարվա սնունդ և այնպես փակել, որ արևի ճառագայթն անգամ չկարողանա ներթափանցել. նա հույս ուներ, որ դրանից հետո դուստրը կփոխի իր միտքը։ Անցնում է յոթ տարի, և օրիորդ Մալեյնն իր աղախնի հետ քանդում են պատն ու դուրս գալի: Բայց պարզվում է, որ այլևս ոչ թագավորը կա, ոչ էլ հայրենի թագավորությունը։ Շուրջը միայն ամայի մոխիրներ էին, պատերազմում կրած պարտության հետևանքները։ Աղջիկը աղախնի հետ գնում է ուր աչքը կտրի՝ ճանապարհին սնվելով խոտաբույսերով, այդ թվում՝ եղինջով։ Երկար ճանապարհից հետո նրանք հասնում են մի օտար երկիր, որտեղ կար մի մեծ քաղաք։ Մալեյնին հաջողվում է այնտեղ թագավորական դղյակում աշխատանքի անցնել որպես աման լվացող։ Պարզվում է, որ դա նրա նախկին փեսացուի թագավորությունն է: Բայց նա կարծում էր, որ Մալեյնըը վաղուց մահացել է Սև աշտարակում և որոշել է ամուսնանալ մեկ ուրիշի հետ։ Ընտրյալ արքայադուստրը տգեղ էր և վախենալով մարդկանց բամբաանքներից՝ համոզում է Մալեյնին իր փոխարեն գնալ պսակադրության տաճարում: Երիտասարդ թագավորը, առաջին անգամ տեսնելով իր հարսնացուին, հիանում է նրա գեղեցկությամբ և նախկին սիրեցյալի հետ նմանությամբ: Ճանապարհին Մալեյնը երեք անգամ ցածր ձայնով խոսում է՝ հիշատակելով նաև Մալեյն անունը։ Հարսանիքից հետո վերադառնալով ամրոց՝ թագավորը սկսում է հարցուփորձ անել քողով երեսը ծածկած իր տգեղ կնոջը, թե ինչի մասին էր նա անընդհատ խոսում ճանապարհին։ Բայց նա չգիտեր, թե ինչ պետք է պատասխանի, և ամեն անգամ գնում էր Մալեյնին հարցնելու։ Ի վերջո թագավորը տեսնում է իր տգեղ կնոջ դեմքը, սարսափում և հայտարարում, որ իր իսկական կինն այն աղջիկն է, ում հետ պսակադրվել էր տաճարում։ Տգեղ հարցնացուն, դուրս վազելով բակ, ծառաներին հրամայում է բռնել օրիորդ Մալեյնին և կտրել նրա գլուխը։ Թագավորը միջամտում է, օրիորդ Մալեյնը ազատ է արձակվում և հայտարարվում իսկական թագուհի, իսկ խաբեբա և չարագործ հարսնացուն գլխատվում է։

Գրական և երաժշտական ստեղծագործություններ

1889 թվականին բելգիացի դրամատուրգ, սիմվոլիստ Մորիս Մետերլինկը գրել է «Արքայադուստր Մալեյնը» պիեսը (ֆրանսերեն), որը հետագայում թարգմանվել է գերմաներեն։ Ավելի ուշ այս պիեսի հիման վրա Լիլի Բուլանգերը ստեղծել է «Արքայադուստր Մալեյն» օպերան։

Կայուրի Յուկիի հեղինակած «Манга Ludwig Kakumei» մանգան պարունակում է արքայադուստր Մալեյնին նվիրված գլուխ՝ «Maid Maleen», որի համար հիմք է ընդունվել Գրիմ եղբայրների հեքիաթը, բայց մանգայում արքայադստեր ճակատագիրը փոխվել է։

2015 թվականին Գերմանիայում նկարահանվել է «Արքայադուստր Մալեյն» (Prinzessin Maleen) գեղարվեստական ֆիլմը՝ 60 րոպե տևողությամբ։

Ծանոթագրություններ

  1. Jacob and Wilheim Grimm, Household Tales, "Maid Maleen" Արխիվացված 2014-07-03 Wayback Machine
  2. D.L. Ashliman, "The Grimm Brothers' Children's and Household Tales (Grimms' Fairy Tales)" Արխիվացված է Մայիս 14, 2011 Wayback Machine-ի միջոցով:
  3. Uther, Hans-Jorg (2004). The Types of International Folktales: A Classification and a Bibliography. Helsinki: Suomalainen Tiedeakatemia Academia Scientiarum Fennica. էջեր 489–490.
  4. Hodne, Ørnulf (no). The Types of the Norwegian Folktale. Universitetsforlaget, 1984. p. 191.
  5. Uther, Hans-Jörg. Handbuch zu den "Kinder- und Hausmärchen" der Brüder Grimm: Entstehung - Wirkung - Interpretation. Berlin, Boston: De Gruyter, 2013. p. 383. doi:10.1515/9783110317633.
  6. Liungman, Waldemar. Die Schwedischen Volksmärchen: Herkunft und Geschichte. Berlin, Boston: De Gruyter, 2022 [1961]. p. 227. doi:10.1515/9783112618004.
  7. Müllenhoff, Karl. Sagen, Märchen und Lieder der Herzogthümer Schleswig, Holstein und Lauenburg. Kiel: 1845. pp. 410-414.