Jump to content

Գիշերային զրույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիշերային զրույց
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակԻվան Բունին

«Գիշերային զրույց» (ռուս.՝ «Ночной разговор»), ռուս գրող Իվան Բունինի պատմվածքը, որը հրատարակվել է 1912 թվականին։

Ստեղծման և հրատարակման պատմություն

«Գիշերային զրույց» պատմվածքը տպագրվել է «Առաջին ժողովածու» գրքում (ռուս.՝ «Первый сборник», «Издательство писателей в Москве») Սանկտ Պետերբուրգում 1912 թվականին։ Այն գրվել է 1911 թվականի դեկտեմբերին՝ իտալական Կապրի կղզում անցկացրած ստեղծագործական բեղմնավոր ժամանակաշրջանում։ Դեկտեմբերի 22-ին Բունինն ընթերցել է «Գիշերային զրույցը» գրող Մաքսիմ Գորկու մոտ՝ գովասանքի արժանանալով, ինչի մասին նամակում հայտնել Է Նիկոլայ Կլեստովին՝ նաև վստահություն հայտնելով, որ պատմվածքը բացասական արձագանք կառաջացնի քննադատների շրջանում։ Գորկու շրջապատողների միջավայրում պատմվածքի հաջողության մասին Բունինը պատմել է նաև իր ավագ եղբորը՝ Յուլիին ուղղված դեկտեմբերի 28-ի նամակում[1];

Սյուժե

Հինգ աշխատավորներ (բարի ծերունի Խոմուտը, անպատասխանատու և օնանիզմով տառապող Կիրյուշկան, վերջերս ամուսնացած 24-ամյա Պաշկան, տարեց տղամարդ Ֆեդոտը, որը կրում է Թթված մականունը, շատ հիմար Իվանը, որն իրեն, ընդհակառակը, համարում է չափազանց խելացի և խորամանկ), լավ ընթրելուց հետո սկսում են կալատեղում պառկած պատմություններ պատմել իրենց կյանքից։ Նրանց հիմնական ունկնդիրը երիտասարդ գիմնազիստն է՝ տիրոջ որդին, որն ամբողջ ամառն անցկացնում է տղամարդկանց հետ և որը նույնիսկ Իվանի շնորհիվ հասցրել է կորցնել իր կուսությունը։

Առաջինն իր պատմությունը պատմում է Պաշկան. նա պատմում է, թե ինչպես է մեկ տարի առաջ սպանել կալանավորներից մեկին, երբ իր գնդին հանձնարարվել է հսկել մի խումբ կալանավորների։ Նրանցից մեկը՝ վրացին, ինչ-որ կերպ կարողացել է սղոցել շղթան և սկսել է վազել։ Պաշկան բռնել է նրան, վիրավորել և սպանել, ըստ նրա, հենց փախստականի խնդրանքով։ Ֆեդոտը պատմում է, որ ժամանակին այծ է ունեցել, որը մտել է ուրիշների դաշտերն ու այգիները։ Մի անգամ նա հայտնվել է հարևան գյուղում։ Երբ ինքը գնացել է այնտեղ և սկսեց փնտրել նրան, մի մարդ, հարցնելով, թե նրա այծն է արդյոք, հարվածել է Ֆեդոտին։ Վերջինս պատասխան հարված է հասցրել։ Հետո նրանք կարծես հաշտվել են, բայց որոշ ժամանակ անց այդ տղամարդը, հարբելով, ցանկացել է ծեծել Ֆեդոտի դստերը։ Նրա ճիչերի լսելով՝ հայրը վազել է և տղամարդուն սպանել է գերանդու հեսանով, ինչի համար էլ հետո բանտ է նստել։

Հետո գալիս է Իվանի հերթը։ Նա պատմում է, որ Ստովոմ գյուղում գտնվող իր բարինը ունեցել է բազմաթիվ անասուններ, որոնց թվում առանձնանում էր մի կատաղած ցուլ, որը տրորտակ էր տալիս էր մարդկանց դաշտերը: Նրան ոչ մի կերպ չէր հաջողվում հանդարտեցնել այդ ցլին, բայց հենց խռովություններն սկսվել են, ցլին պարաններով կապկպել են և արագ մորթել։

  1. И. А. Бунин Собрание сочинений в 5 тт., Т. 2, Примечания. — С. 407.