Jump to content

Ֆարուք Ֆաթիհ Օզեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:47, 29 Ապրիլի 2024 տարբերակ, Seda2606 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ֆարուք Ֆաթիհ Օզեր (թուրքերեն՝ Faruk Fatih Özer, ծնված 1993 կամ 1994 թ.) թուրք հանցագործ, կրիպտոարժույթների նախկին առևտրական։

Նա ղեկավարել է Thodex Exchange կազմակերպությունը, մինչև դրա փլուզումը 2021 թվականին: 2023 թվականի սեպտեմբերին Օզերը դատապարտվել է 11,196 տարվա ազատազրկման՝ հանցագործությունների, այդ թվում՝ խարդախության համար[1]:

Կենսագրություն

Ֆարուք Ֆաթիհ Օզերը ծնվել է 1993 կամ 1994 թվականներին[2]։ Ունի մեկ քույր և մեկ եղբայր[3][4]:

Նա թողել է միջնակարգ դպրոցը[5]՝ նախքան 2017 թվականին Ստամբուլում[6] կրիպտոարժույթի Thodex բորսան հիմնելը[2]: Thodex-ը դարձավ Թուրքիայի ամենամեծ կրիպտո բորսաներից մեկը[2], իսկ Օզերը հայտնի դարձավ Թուրքիայում՝ շփվելով մի շարք քաղաքական գործիչների հետ, այդ թվում՝ Մևլութ Չավուշօղլուի և Սուլեյման Սոյլուի հետ[7]:

Thodex-ը փլուզվեց 2021 թվականի ապրիլին[2]: Օզերը փակեց իր սոցիալական մեդիայի էջերը[8] և 2021 թվականի ապրիլի 20-ին փախավ Ալբանիա [9]: Թուրքական իշխանությունները ընկերության նկատմամբ հետաքննություն սկսեց ապրիլի 22-ին[9], նախքան նրան մեղադրեցին մոտ 390,000 ներդրողների խաբեության համար[8]: Օզերը մերժեց խարդախության մեղադրանքը և ասաց, որ իր ընկերությունը ժամանակավորապես փակել է իր առևտրային հարթակը կիբերհարձակումը հետաքննելու համար[8]:

Օզերի նկատմամբ Ինտերպոլի միջազգային կալանավորման դիմում է տրվել 2021 թվականի ապրիլին[6] և 2022 թվականի օգոստոսի 30-ին նրան ձերբակալել են Ալբանիայում[10][11]: 2023 թվականի ապրիլին նա հանձնվել է Թուրքիային[12]:

Ստամբուլի դատարանում 2023 թվականի սեպտեմբերի 7-ին Օզերը տուգանվեց 135 միլիոն թուրքական լիրայով[12] (մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար) և դատապարտվեց 11,196 տարվա ազատազրկման՝ տարբեր մեղադրանքներով, այդ թվում՝ խարդախության համար[12]: Նրա եղբայրն ու քույրը եղել են 20 այլ մեղադրյալների թվում[13], և երկուսն էլ նույն պատիժն են ստացել[13][5][3]։

Արտաքին հղումներ

  1. «Crypto boss sentenced to more than 11,000 years in prison». The Seattle Times (ամերիկյան անգլերեն). 2023-09-09. Վերցված է 2023-09-10-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Thodex cryptocurrency boss jailed for 11,196 years in Turkey for fraud». BBC News (բրիտանական անգլերեն). 2023-09-08. Արխիվացված օրիգինալից 2023-09-08-ին. Վերցված է 2023-09-08-ին.
  3. 3,0 3,1 «Turkish crypto boss sentenced to 11,196 years in jail». Radio France Internationale (անգլերեն). 2023-09-08. Արխիվացված օրիգինալից 2023-09-08-ին. Վերցված է 2023-09-08-ին.
  4. Scatena, Jenna. «He Emptied an Entire Crypto Exchange Onto a Thumb Drive. Then He Disappeared». Wired (ամերիկյան անգլերեն). ISSN 1059-1028. Վերցված է 2024-04-03-ին.
  5. 5,0 5,1 Bilgic, Taylan (2023-09-08). «Boss of Failed Crypto Exchange Gets 11,000-Year Sentence». Bloomberg.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-09-08-ին. Վերցված է 2023-09-08-ին.
  6. 6,0 6,1 «Albania extradites fugitive crypto boss - Türkiye News». Hürriyet Daily News (անգլերեն). 2023-04-20. Արխիվացված օրիգինալից 2023-04-25-ին. Վերցված է 2023-09-08-ին.
  7. «Turkish Crypto boss sentenced to over 11,000 years in jail over money laundering». Middle East Eye (անգլերեն). 8 September 2023. Արխիվացված օրիգինալից 2023-09-08-ին. Վերցված է 2023-09-08-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Turkey probes cryptocurrency exchange for possible $2B fraud». AP News (անգլերեն). 2021-04-22. Արխիվացված օրիգինալից 2022-10-15-ին. Վերցված է 2023-09-08-ին.
  9. 9,0 9,1 «Turkish crypto founder flees with reported $2 bln - Latest News». Hürriyet Daily News (անգլերեն). 2021-04-22. Արխիվացված օրիգինալից 2023-05-28-ին. Վերցված է 2023-09-08-ին.
  10. «Thodex'in kurucusu Faruk Fatih Özer tutuklanarak cezaevine gönderildi». BBC News Türkçe (թուրքերեն). 2023-04-23. Արխիվացված օրիգինալից 2023-05-29-ին. Վերցված է 2023-09-08-ին.
  11. «Turkish cryptocurrency boss arrested in Albania - Türkiye News». Hürriyet Daily News (անգլերեն). 2022-08-30. Արխիվացված օրիգինալից 2022-08-31-ին. Վերցված է 2023-09-08-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Crypto boss sentenced to over 11,000 years - Türkiye News». Hürriyet Daily News (անգլերեն). 2023-09-08. Արխիվացված օրիգինալից 2023-09-08-ին. Վերցված է 2023-09-08-ին.
  13. 13,0 13,1 Shepherd, Büşra (7 September 2023). «Thodex'in kurucusu Faruk Fatih Özer'in dolandırıcılık davasında karar». Anadolu Agency (թուրքերեն). Արխիվացված օրիգինալից 2023-09-07-ին. Վերցված է 2023-09-08-ին.