Jump to content

Շանդոր Պուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
18:48, 13 Ապրիլի 2024 տարբերակ, Armenia22 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Շանդոր Պուլ
հունգ.՝ Puhl Sándor
Ծնվել էհուլիսի 14, 1955(1955-07-14)
ԾննդավայրՄիշկոլց, Հունգարիա[1]
Մահացել էմայիսի 20, 2021(2021-05-20)[2] (65 տարեկան)
Քաղաքացիություն Հունգարիա
Մայրենի լեզուհունգարերեն
Մասնագիտությունֆուտբոլային մրցավար
Զբաղեցրած պաշտոններՖԻՖԱ-ի մրցավար

Շանդոր Պուլ (հուլիսի 14, 1955(1955-07-14), Միշկոլց, Հունգարիա[1] - մայիսի 20, 2021(2021-05-20)[2]) հունգարացի ֆուտբոլային մրցավար էր, որը հիմնականում հայտնի էր Միացյալ Նահանգներում 1994 թվականի աշխարհի գավաթի խաղարկության չորս հանդիպումները ղեկավարելու համար, ներառյալ Բրազիլիայի և Իտալիայի միջև եզրափակիչը: Նա նաև դատել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի հանդիպումները, այդ թվում՝ 1997 թվականի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Դորտմունդի «Բորուսիայի» և «Յուվենտուսի» միջև: Արդյունքում «Բորուսիան» հաղթեց 3-1 հաշվով:

1994-1997 թվականներին նա չորս անգամ անընդմեջ IFFHS-ի վարկածով ճանաչվել է աշխարհի Տարվա լավագույն մրցավար[3]։

Մրցավարի պաշտոնից հեռանալուց հետո 2000-2006 թվականներին եղել է Հունգարիայի ֆուտբոլի ասոցիացիայի փոխնախագահ: Նա նաև աշխատել է որպես մեկնաբան Հունգարիայի սպորտային հեռուստաալիքում։

Պուլը խոսում էր Հունգարերեն, Գերմաներեն, Իտալերեն և անգլերեն։

Պուլեն մահացավ 2021 թվականի մայիսի 20-ին, 65 տարեկան հասակում, Հունգարիայում COVID-19 համաճարակի ընթացքում COVID-19-ից հետո առաջացած բարդություններից[4][5]։

Ծանոթագրություն

  1. 1,0 1,1 1,2 Puhl Sándor 50 éves
  2. 2,0 2,1 2,2 Puhl Sándortól búcsúzunk (հունգ.)Magyar Labdarúgó-szövetség.
  3. «IFFHS' World's Best Referee of the Year». RSSSF.
  4. Умер венгерский футбольный арбитр Шандор Пуль, судивший финал ЧМ-1994 (ru)
  5. «Puhl Sándor betegsége már hetek óta tartott: kiderült, mi okozta a legendás játékvezető halálát» (հունգարերեն). Blikk. 2021-05-21. Վերցված է 2021-05-21-ին.

Արտաքին հղումներ