Դանիելե Օրսատո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
18:38, 13 Ապրիլի 2024 տարբերակ, Armenia22 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Դանիելե Օրսատո
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 23, 1975(1975-11-23) (48 տարեկան)
ԾննդավայրՄոնտեքիո Մաջորե, Վիչենցա, Վենետո, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունֆուտբոլային մրցավար
Զբաղեցրած պաշտոններՖԻՖԱ-ի մրցավար
 Daniele Orsato Վիքիպահեստում

Դանիելե Օրսատո (նոյեմբերի 23, 1975(1975-11-23), Մոնտեքիո Մաջորե, Վիչենցա, Վենետո, Իտալիա)[1] իտալացի ֆուտբոլային մրցավար է։ Իր կարիերայի ընթացքում, որը տևում է երեք տասնամյակ, Օրսատոն դատեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը և մրցանակներ ստացավ ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայից:

Կարիերա

Օրսատոն ՖԻՖԱ-ի մրցավար է դարձել 2010 թվականին[2]։ Նա աշխատել է որպես մրցավար 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղերում[3] և Եվրո-2012[4]։

Օրսատոն դատել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2012/13, 2013/14 և 2014/15 թվականների հանդիպումները[5]։

2016 թվականին Օրսատոն դատեց ՊՍՎ Էյնդհովենի և Մադրիդի «Ատլետիկոյի» միջև ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2015/16 մրցաշրջանի 16-րդ տուրի հանդիպումը[5]։

2017 թվականի մարտի 14-ին Օրսատոն դատեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշրջանի 16-րդ տուրի «Լեսթեր Սիթի»-«Սևիլիա» հանդիպումը[6]։

2018 թվականի ապրիլի 28-ին նա դատեց Ա Սերիայի հանդիպումը Միլանի «Ինտերի» և «Յուվենտուսի» միջև, որտեղ նրա որոշ որոշումներ շատ հակասություններ առաջացրեցին, այդ թվում՝ նա երկրորդ դեղին քարտը ցույց չտվեց «Յուվենտուսի» խաղացող Միրալեմ Պյանիչին։ Ինքը՝ Օրսատոն, տարիներ անց ընդունեց իր սխալը[7]։

2018 թվականի հուլիսի 1-ին Օրսատոն նշանակվել է վար-ի մրցավար՝ ԱԱ-2018-ի Խորվաթիա-Դանիա խաղում:

2019 թվականի փետրվարի 12-ին Օրսատոն դատեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» և ՊՍԺ-ի միջև 16-րդ տուրի առաջին հանդիպումը: Նա 10 դեղին քարտ է բաժանել (6-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդի», 4-ը՝ ՊՍԺ-ի) և 89-րդ րոպեին հեռացրել է Պոլ Պոգբային:

Օրսատոն ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2020 թվականի եզրափակչի մրցավարն էր «Պարի Սեն Ժերմենի» և Մյունխենի «Բավարիայի» միջև[8]։

Նա նաև դատեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2021 թվականի կիսաեզրափակչի «Չելսի»-«Ռեալ» պատասխան հանդիպումը:

2020 թվականին Օրսատոն IFFHS-ի կողմից ճանաչվեց Այս օրացուցային տարվա լավագույն մրցավար[9]։

2022 թվականի նոյեմբերի 20-ին Օրսատոն նշանակվել է 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիպման մրցավար հյուրընկալող երկրների՝ Քաթարի և Էկվադորի միջև[10]։

2022 թվականի դեկտեմբերի 13-ին Օրսատոն դատեց Արգենտինայի և Խորվաթիայի հավաքականների միջև Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումը, որտեղ նա քննադատության ենթարկվեց «Ոսկե գնդակի» դափնեկիր և Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչի կողմից ՝ նրան անվանելով «ամենավատ» մրցավարներից մեկը՝ իր խաղը անվանելով «աղետ»[11]։

Ծանոթագրություն

  1. «Profile». Արխիվացված է օրիգինալից 17 August 2012-ին. Վերցված է 7 October 2012-ին.
  2. FIFA. "Italy: Referees". Retrieved on 17 May 2013.
  3. FIFA. "Match Report - Moldova - Montenegro 0:1 (0:0)". 22 March 2013. Retrieved on 17 May 2013.
  4. UEFA. "Georgia 1-2 Greece". 11 October 2011. Retrieved on 17 May 2013.
  5. 5,0 5,1 «Palmares for Daniele Orsato». WorldrReferee.com. Արխիվացված է օրիգինալից 16 March 2017-ին. Վերցված է 15 March 2017-ին.
  6. «Orsato pitará en Leicester: con él, el Sevilla ganó en Villarreal». AS.com. Վերցված է 15 March 2017-ին.
  7. «L'arbitro Orsato ammette l'errore in Inter-Juve del 2018». La Repubblica. 28 February 2021.
  8. «Referee team appointed for UEFA Champions League final in Lisbon». UEFA. 19 August 2020. Վերցված է 19 August 2020-ին.
  9. «IFFHS». www.iffhs.com. Վերցված է 27 July 2021-ին.
  10. «FIFA». www.fifa.com. Վերցված է 21 November 2022-ին.
  11. «Luka Modric says referee was a 'disaster' in Croatia's World Cup loss to Argentina, wishes Lionel Messi luck». Eurosport. 14 December 2022.