Ռոբերտո Ռոզետտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
18:24, 13 Ապրիլի 2024 տարբերակ, Armenia22 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ռոբերտո Ռոզետտի
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 18, 1967(1967-09-18) (56 տարեկան)
ԾննդավայրՊեչեթո Տորինեզե, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա[1]
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունֆուտբոլային մրցավար
Զբաղեցրած պաշտոններՖԻՖԱ-ի մրցավար
 Roberto Rosetti Վիքիպահեստում

Ռոբերտո Ռոզետտի (սեպտեմբերի 18, 1967(1967-09-18), Պեչեթո Տորինեզե, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա[1]) իտալացի նախկին ֆուտբոլային մրցավար: Ազատ տիրապետում է իտալերեն (մայրենի), անգլերեն և ֆրանսերեն լեզուներին: Նա սկսել է աշխատել որպես մրցավար 1983 թվականին, իսկ իտալական Ա Սերիայում իր առաջին հանդիպումն անցկացրել է 1996 թվականին։ Նա ՖԻՖԱ-ի իր կրծքանշանը ստացել է 2002 թվականին[2]։ Բացի իր մրցավարական պարտականություններից, Ռոզետին աշխատում է որպես հիվանդանոցի տնօրեն։

Ռոզետտին բոլոր ժամանակների լավագույն մրցավարների թվում է այն ցուցակում, որը վարում է ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS)[3]։ Նա հրաժարական է տվել 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո, որպեսզի զբաղեցնի Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարի պաշտոնը Սերիա Բ լիգայում:

«Յուվենտուսի» այն ժամանակվա գլխավոր տնօրեն Լուչիանո Մոջին գաղտնալսված հեռախոսազրույցում Ռոզետիին և նրա գործընկեր Պիերլուիջի Կոլինային անվանել է չափազանց «օբյեկտիվ»: Մոջին նաև հայտարարել է, որ Ռոզետին և Կոլինան պետք է «պատժվեն» նույն հեռախոսազրույցում «Յուվենտուսի» դեմ կայացված որոշումների համար[4]։

Ներկայումս Ռոսսետին ՈՒԵՖԱ-ի Գլխավոր մրցավարն է և մրցավարական կոմիտեի նախագահը[5]։

Կարիերա

Ռոսսետին ծնվել է Պիեմոնտի Թուրին քաղաքում։

Նա մեկն էր այն բազմաթիվ մրցավարներից, ովքեր աշխատել են ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում 2007/08 մրցաշրջանում: Նա սպասարկել է «Չելսի»-«Լիվերպուլ» կիսաեզրափակիչ հանդիպումը «Սթեմֆորդ Բրիջում»[6]։

Rosetti was selected to referee at UEFA Euro 2008 in Switzerland and Austria.[7]

Մրցաշարում Ռոզետին մրցավար էր:

  • Ա խմբի առաջին հանդիպումը Շվեյցարիայի և Չեխիայի միջև;
  • Դ խմբի հանդիպումը Հունաստանի և Ռուսաստանի հավաքականների միջև;
  • Խորվաթիա-Թուրքիա քառորդ եզրափակիչ հանդիպում
  • ԱԱ-2018.եզրափակիչ. Գերմանիա-Իսպանիա. ուղիղ միացում

Ռոզետին մեկն էր այն բազմաթիվ մրցավարներից, ովքեր աշխատել են ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում 2008/09 մրցաշրջանում[8]։

Աշխարհի առաջնություն 2010

Ռոզետին նախապես ընտրվել է որպես մրցավար 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության համար: Մրցաշարում նրա առաջին հանդիպումը Գանայի և Ավստրալիայի միջև ոչ-ոքի՝ 1-1 էր: Ռոզետին հեռացրել է ավստրալացի Հարի Կյուելին այն բանի համար, որ նա գնդակը մշակել է դարպասի գծում՝ 11 մետրանոց նշանակելով Գանյային: Հաջորդ խաղը, որը նա սպասարկում էր, 16–րդ տուրում Արգենտինա-Մեքսիկա խաղն էր, որում Արգենտինան հաղթեց 3-1 հաշվով: Հանդիպումը, սակայն, հակասություններ առաջացրեց, քանի որ Ռոզետին և նրա մրցավարների թիմը սխալմամբ ուժի մեջ թողեցին Կառլոս Տևեսի առաջին գոլը, թեև կրկնությունները հետագայում ցույց տվեցին, որ այդ գոլը պետք է հաշվվեր խաղից դուրս վիճակում[9][10]։ Ավելի ուշ Ռոզետտին հեռացվել է ՖԻՖԱ-ի կողմից մնացած մրցումներին մասնակցելու համար հայտարարված 19 մրցավարների ցուցակից, թեև ֆուտբոլի համաշխարհային ղեկավարությունը չի բացատրել, թե ինչու: Այս որոշումը մեծապես ազդեց Ռոզետիի վրա և դարձավ մրցաշարի ավարտին նրա անհապաղ հրաժարականի հիմնական պատճառը, չնայած նա հերքեց, որ իր սխալն էր, որ նրան ստիպեց հրաժարական տալ[11][12]։

Հետագա կարիերա

Ռոզետտին 2011 թվականին աշխատանքի է ընդունվել Ռուսաստանի ֆուտբոլի միության կողմից՝ ներքին մրցավարության դեպարտամենտը ղեկավարելու համար, սակայն 2013 թվականին ընտանեկան պատճառներով հրաժարական է տվել[13]։

2018 թվականին ՈՒԵՖԱ-ն հայտարարեց, որ Ռոզետին կդառնա իրենց գլխավոր մրցավարն ու մրցավարական կոմիտեի նախագահը՝ փոխարինելով Պիերլուիջի Կոլինային, ով դարձավ ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ ։  Քոլինան Ռոզետիին նշանակեց 2018 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության VAR մրցավարության նախագծի ղեկավար՝ օգնելու իրականացնել VAR համակարգը[14][15][16]։

Պատիվներ

  • Ա․ սերիայի Տարվա լավագույն մրցավար: 2006, 2007, 2008, 2009
  • Աշխարհի լավագույն IFFHS դատավորը: 2008[17]
  • Իտալական ֆուտբոլի Փառքի սրահ: 2015[18]

Ծանոթագրություն

  1. 1,0 1,1 1,2 worldfootball.net(բազմ․)
  2. «Roberto Rosetti». Rate The Ref. Վերցված է 19 June 2010-ին.
  3. «IFFHS Dashboard».
  4. © international hazma. «Roberto Rosetti». WorldReferee.com. Վերցված է 19 June 2010-ին.
  5. «Composition of the UEFA Organs and Bodies 2023 – 25/27» (PDF). UEFA. 2023-10-10. Վերցված է 2023-11-07-ին.
  6. «Rafa Benitez wants strong referee at Chelsea». Telegraph. 29 April 2008. Վերցված է 19 June 2010-ին.
  7. Referees named for EURO 2008, uefa.com, 19 December 2007 Արխիվացված 14 Մայիս 2008 Wayback Machine
  8. Hughes, Matt (6 May 2009). «Sympathy no consolation for Darren Fletcher». The Times. Վերցված է 19 June 2010-ին.
  9. «Yahoo UK & Ireland - Sports News | Live Scores | Results».
  10. «World Cup 2010: Carlos Tevez knew he was offside for Mexico opener». The Guardian. 28 June 2010. Վերցված է 7 November 2017-ին.
  11. http://www.chroniclejournal.com/stories_sports.php?id=276382(չաշխատող հղում)
  12. «Referee Rosetti steps down after World Cup error». Reuters. 8 July 2010. Վերցված է 7 November 2017-ին.
  13. «Soccer-Ivanov to replace Rosetti as Russian referees' chief». Reuters. 30 December 2013.
  14. «Roberto Rosetti succeeds Pierluigi Collina as UEFA's chief refereeing officer». UEFA. 1 August 2018.
  15. Marcotti, Gabriele (2018-08-13). «World Cup ref chief Pierluigi Collina dishes on VAR impact at Russia 2018». ESPN.
  16. «VAR at the 2018 FIFA World Cup». FIFA.
  17. «Former Results». IFFHS.de. Արխիվացված է օրիգինալից 24 September 2019-ին. Վերցված է 3 December 2017-ին.
  18. «Hall of fame, 10 new entry: con Vialli e Mancini anche Facchetti e Ronaldo» [Hall of fame, 10 new entries: with Vialli and Mancini also Facchetti and Ronaldo] (իտալերեն). La Gazzetta dello Sport. 27 October 2015. Վերցված է 27 October 2015-ին.

Արտաքին հղումներ