Jump to content

Սիրո օրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապար:Սիրո օրեր«Սիրո օրեր» (իտալ.՝ Giorni D'Amore) ]], Իտալական նեոռեալիզմի հիմնական թեմաներով նկարահանված ֆիլմ է (1945 - 1955 թվականներ)։ Առաջին նեոռեալիստական ​​ֆիլմը համարվում է 1945 թվականին Ռոբերտո Ռոսելինիի կողմից նկարահանված՝ «Հռոմը բաց քաղաք է» ֆիլմը։ Չորս տարի անց՝ Վիտորիո դե Սիկայի «Հեծանիվների գողերը» ֆիլմի թողարկումից հետո, ամբողջ աշխարհը սկսեց խոսել իտալական նեոռեալիզմի մասին[1]։

Սյուժե

Անժելան և Պասկուալեն իտալական փոքրիկ գյուղի բնակիչներ են։ Երիտասարդները սիրահարված են, սակայն նրանց հարսանիքը անընդհատ հետաձգվում է, քանի որ նրանց ընտանիքները հարսանիքի համար գումար չունեն. գյոաղատնտեսական աշխատանքը բավականաչափ եկամուտ չեն ապահովում։

Այնուհետև Պասկուալը ծրագիր է առաջարկում՝ հարսն ու փեսան միասին կփախչեն, իսկ վերադառնալուն պես նրանք կամուսնանան առանց թանկարժեք արարողությունների, հարսանեկան զգեստի և ամուսնական մատանիների։ Դրանում նրանց փորձում են օգնել սիրահարների հարազատները՝ համագյուղացիների աչքի առաջ պատկերելով վիճաբանությունն ու բաժանումը[2][3]։ Բայց դաստիարակված աղջիկ Անժելան ամենևին էլ չի սիրում գյուղական ճանապարհներով փախչել և ընտանիքների միջև շինծու վեճը վերածվում է իսկական վիճաբանության...

Դերերում

Մրցանակներ

Ծանոթագրություններ

  1. «NY Times: Days of Love». Movies & TV Dept. The New York Times. Baseline & All Movie Guide. 2012. Արխիվացված է օրիգինալից 20 October 2012-ին. Վերցված է 17 March 2009-ին.
  2. {{cite web}}: Empty citation (օգնություն)
  3. Կաղապար:ANICA