Մոնգանե Վալլի Սերոտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
08:15, 28 Մարտի 2024 տարբերակ, Grigmary (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Մոնգանե Վալլի Սերոտե[1] կամ Մոնգանե Ուոլլի Սերոտե[2] () հարավաֆրիկացի բանաստեղծ և արձակագիր, քաղաքական ակտիվիստ, խորհրդարանի անդամ։

Կենսագրություն

Մոնգանե Վալլի Սերոտեն ծնվել է Սոֆիյատուանեում, այժմյան Յոհաննեսբուրգ արվարձանում։ Հաճախել է Լեսոթոյի և Սուոեթոյի դպրոցներ։ Բարձր դասարաններում սկսել է մասնակցել Black Consciousness Movement-ին, անդամակցել է Աֆրիկյան ազգային կոնգրեսին։ Կապված է եղել Սոուետո պոետիկ խմբին, որը գրականության մեջ մարմնավորում էր Հարավային Աֆրիկայի սևամորթ բնակչության ձայնը[3]։ 1969 թվականին նա ձերբակալվել է ահաբեկչության մասին օրենքով և ինը ամիս անցկացրել մենախցում[4]։ Թողնելով դպրոցը աշխատել է որպես լրագրող։

1972 թվականին հրատարակել է «Yakhal’inkomo» («Տավարի մռնչյուն») բանաստեղծությունների իր առաջին ժողովածուն, որը 1973 թվականին ստացել է Ingrid Jonker մրցանակ, որպես անգլերենով լավագույն դեբյուտ[4]։

Սերոտեն 1974 թվականին ստացել է Ֆուլբրայթի կրթաթոշակ, իսկ 1979 թվականին Կոլումբիայի համալսարանում ստացել է գեղեցիկ արվեստների մագիստրոսի աստիճան։ Այս շրջանի բանաստեղծություններում զգացվում է Հարլեմյան վերածննդի և «Նեգրիտյուդ» շարժման ազդեցությունը[4]։

Ուսման ավարտից հետո կամավոր աքսորվել է Բոտսվանա , որտեղ մասնակցություն է ունեցել «Medu Art Ensemble»-ի ստեղծմանը։ 1986 թվականից աշխատել է Լոնդոնում՝ Աֆրիկյան ազգային կոնգրեսի արվեստի և մշակույթի բաժնում[3]:

1990 թվականին վերադարձել է Հարավային Աֆրիկա։ Շարունակել է աշխատել Աֆրիկայի ազգային կոնգրեսում՝ արվեստի և մշակույթի բաժնում, 1994 թվականին եղել է խորհրդարանի արվեստի և մշակույթի հանձնաժողովի նախագահ[3]։

Ստեղծագործություններ

Բանաստեղծություններ

  • «Yakhal’inkomo» («Տավարի մռնչյուն», 1972)
  • «Tsetlo» (1974)
  • «No Baby Must Weep» («Երեխաները չպետք է լաց լինեն», 1975)Плач и песнь свободы
  • «Behold Mama, Flowers» («Մայրիկ, նայիր, սրանք ծաղիկներ են», 1978)
  • «The Night Keeps Winking» («Գիշերը շարունակում է աչքով անել», 1982)
  • «A Tough Tale» («Ծանր պատմություն», 1987)
  • «Third World Express» («Երրորդ աշխարհի ճեպընթացը», 1992)
  • «Come and Hope With Me» («Արի ինձ հետ երազելու», 1994)
  • «Freedom Lament and Song» («Ազատության ողբն ու երգը», 1997)
  • «History is the Home Address» («Իմ հասցեն պատմությունն է», 2004)

Պատմվածքներ և վեպեր

  • «To Every Birth Its Blood» («Բոլորը ծնվում են ցավի մեջ», 1981, рус. пер. 1987)
  • «Gods of Our Time» («Մեր ժամանակի աստվածները», 1999)
  • «Scatter the Ashes and Go» («Ցրիր մոխիրը և գնա», 2002)

Էսսեներ

  • «On the Horizon» («Հորիզոնում», 1990)

Ծանոթագրութուններ

  1. «Фрагменты ЮА-симфонии: Искусство на службе освобождения-2». livejournal.com. Արխիվացված է օրիգինալից 2012-10-29-ին. Վերցված է 2012-08-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «narod» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. 3,0 3,1 3,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «PresidencySA» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. 4,0 4,1 4,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «poetryinternational» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: