Jump to content

Լոխ Մորար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
15:33, 26 Մարտի 2024 տարբերակ, ԳոհարԲադեյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Լոխ Մորար (գաել.՝ Loch Mhòrair), Շոտլանդիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լոհաբեր շրջանում (Հայլենդ շրջան) սառցադաշտային ծագման լիճ:

Հանդիսանում է Մեծ Բրիտանիայի ամենախորը լիճը՝ 309 մ առավելագույն խորությամբ (երկրորդ տեղում Լոխ Նեսն է՝ 229 մ խորությամբ)։ Առավելագույն երկարությունը մոտավորապես 19 կմ է[1]։ Լիճ է թափվում Մոեբլ գետը և մի քանի փոքր գետեր։ Լճի մեջ կա 5 կղզի։ Լոխ Մորարում կան այնպիսի ձկներ, ինչպիսին են՝ գայլաձուկը, թառափը, ծածանը և իշխանը։

Մորագ

Լեգենդների համաձայն, լճում ապրում է գիտությանը անհայտ մի հսկայական արարած, որը նման է Լոխ Նեսի Նեսիին: Այս մասին առաջին անգամ խոսվել է 1970 թվականին, երբ մի քանի ձկնորսներ լսել են լճում նավակի ճռոցը և տեսել, թե ինչպես է ինչ-որ կենդանի սուզվում ջրի մեջ[2]։ Հրեշին տվել են Մորագ անունը։.

Ծանոթագրություններ

  1. «World Lake Database - Loch Morar». Արխիվացված է օրիգինալից 2015-06-10-ին. Վերցված է 2013-10-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Мораг — конкурент Несси». Сайт о динозаврах. 2011-02-15. Արխիվացված է օրիգինալից 2017-09-10-ին. Վերցված է 2020-03-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)