Jump to content

Ամասիայի պաշարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
18:13, 23 Մարտի 2024 տարբերակ, Հունան Սիմոնյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ամասիայի պաշարում
Third Mithridatic War?
Թվական
Վայր Ամասիա
Արդյունք {{{արդյունք}}}

Ամասիայի պաշարում (մոտավորապես մ.թ.ա 72-70 թվականներ), Երրորդ Միհրդատյան պատերազմի ընթացքում հռոմեական զորքերի կողմից Պոնտոսի Ամասիա քաղաքի պաշարումը:

Երրորդ Միհրդատյան պատերազմի սկզբում պոնտացի ժողովուրդը պարտություն կրեց և ստիպված եղավ հետ նահանջել դեպի Պոնտոս։ Միհրդատ VI-ի բանակը Կաբիրի մոտ կրեց իր հերթական պարտությունը, իսկ ինքը՝ Միհրդատը, ապաստան գտավ իր փեսայի՝ հայոց թագավոր Տիգրանի մոտ։ Միևնույն ժամանակ, հռոմեական զորքերը Լուկուլլոսի հրամանատարությամբ սկսեցին պոնտական ​​բազմաթիվ քաղաքների և բերդերի պաշարումը, որը շարունակվեց մ.թ.ա. 71-ից մինչև 70 թվականները։

Ամասիան եղել է պոնտական թագավորության մայրաքաղաքը։ Քաղաքը գտնվում էր խորը կիրճում, որով հոսում էր Իրիդ գետը։ Բերդը գտնվում էր բարձր ժայռի վրա, որի ներսում եղել են ստորգետնյա ջրանցքներով երկու ջրամբարներ, որոնք կապված էին թե՛ գետին, թե՛ բերդին։ Այս ձևով, ամրոցը գերազանց էր պաշտպանության համար: Ամասիայի պաշարման մանրամասները հայտնի չեն, բայց ի վերջո հռոմեացիները գրավել են ամրոցը։ Հարյուրամյակներ անց շրջակա տարածքում մնացին «Միհրդատյան պատերազմի հետևանքով ավերված ամրություններ և շատ լքված հողեր»[1]։ Մեմնոնի խոսքերով, Ամասիան Պոնտիոսի մյուս քաղաքներից և ամրոցներից ավելի երկար է դիմակայել[2]։

Ծանոթագրություններ

  1. Страбон. XII. 3. 28
  2. Мемнон. LIV

Գրականություն

  • Наумов Л. Митридатовы войны. — М.: Волшебный фонарь, 2010. — 512 с. — ISBN 978-5-903505-38-8