Ոզնաթուփ շյուղախոտային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
10:44, 25 Դեկտեմբերի 2018 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ոզնաթուփ շյուղախոտային
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Արճճախոտազգիներ
Տեսակ Ոզնաթուփ շյուղախոտային
Լատիներեն անվանում
Acantholimon festucaceum


Ոզնաթուփ շյուղախոտային (լատին․՝ Acantholimon festucaceum), արճճախոտազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

Կիսագնդաձև բարձիկանման թփիկ է։ Ծաղկակիրները բացահայտորեն երկար են տերևներից։ Հասկիկները բազմաթիվ են և դասավորված փուխր, բազմիցս ճյուղավորված ծուռումուռ ծաղկաբույլում։ Գլխավոր առանցքի վրա հասկիկները միմյանցից հեռացած են, իսկ եզրային ճյուղիկներին և գագաթին՝ համարյա խմբված։ 8 մմ տրամագծով բաժակի ետծալը ունի 5 կամ 10 բլթակ, սպիտակ է, ջղերը՝ սևավուն[1]։

Տարածվածություն

Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Նյուվարդի գյուղի շրջակայք)[1]։

Էկոլոգիա

Բույսը աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 500 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, ֆրիգանանման բուսականության կազմում: Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]:

Պահպանություն

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է: Տեսակին աճելավայրերի պայմանների փոփոխության հետևանքով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում՝ ընդհուպ մինչև ամբողջական անհետացում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոզնաթուփ շյուղախոտային» հոդվածին։