Երկու պոչեր (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:57, 5 Նոյեմբերի 2018 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Երկու պոչեր (մուլտֆիլմ) , Վիկտոր Ազեևի և Նատալի Նիլովայի ռուսական լիամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ ստեղծված «Լիցենզավորված ապրանքանիշներ» ՍՊԸ-ի կողմից[1] «Ֆիլմերի ֆոնդի» պետական ֆինանսական աջակցությամբ։

Սյուժե

Գալակտիկաներից մեկում ոչնչանում է մի մոլորակ։ Այդ մոլորակի բնակիչները տիեզերական օդաչուների հետախուզական ջոկատ են ուղարկում էներգիայի դարավոր աղբյուր որոնելու, որը կարող է փրկել նրանց քաղաքակրթությունը։ Աղբյուրի գտնվելու կոնկրետ վայրը հայտնի չէ, բայց կան տվյալներ, որ այն գտնվում է արեգակնային համակարգի մոլորակներից մեկի վրա։ Այլմոլորակայինների հետախուզական ջոկատը ժամանում է մեր արեգակնային համակարգ, որտեղ նրանց դիմավորում են չարացած սկրետչերները՝ տիեզերական ծովահենները, որոնք հետապնդում են օդաչուներին և Երկիր մոլորակի ուղեծրի վրա կրակոցով վնասում են նրանց թռչող ափսեն, որից հետո հետախույզների խումբը վթարի է ենթարկվում Երկիր մոլորակի վրա։

Երկիր մոլորակի կղզիներից մեկի վրա ապրում է Բոբ կուղբը, որը իր մոտ ապաստան է տվել անտուն Մաքս կատվին։ Կատուն համակված է հայտնի ու հռչակավոր դառնալու ցանկությամբ։ Բոբն ու Մաքսը պատահաբար գտնում են տիեզերական էներգիայի աղբյուրը, բայց չգիտեն նրա նշանակությունը։ Այդ կղզու վրա է ընկնում այլմոլորակայինների հետախուզական ջոկատի թռչող ափսեն և օգնություն է խնդրում կատվից և կուղբից։ Նրանց հետևից Երկիր մոլորակ են գալիս սկրետչերները և ստրկության վաճառելու համար գերի են վերցնում այլմոլորակայիններին, կուղբին և մի շարք այլ կենդանիների։ Կատուն փախչում է գերությունից և որոշում ազատել իր ընկերներին։ Նա գլխի է ընկնում տիեզերական էներգիայի աղբյուրի հնարավորությունների մասին և նրա միջոցով պայքար է ծավալում սկրետչերների դեմ։ Բռնված կենդանիների օգնությամբ նա հաղթանակ է տանում և ազատում է բոլոր գերիներին։ Այլմոլորակայինների հետախուզական ջոկատը էներգիայի տիեզերական աղբյուրով և գերված սկրետչերների հետ վերադառնում է իրենց մոլորակ։

  1. Официальный сайт ООО «Лицензионные бренды»