Jump to content

Տատլինի աշտարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
22:21, 30 Հուլիսի 2024 տարբերակ, Անի Հովհաննիսյան Թելմանի (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Տատլինի աշտարակ կամ Երրորդ միջազգային հուշարձանի նախագիծ (1919–20)[1] , ռուս նկարիչ և ճարտարապետ Վլադիմիր Տատլինի նախագիծը, որը երբեք չի կառուցվել[2]։ Այն նախատեսվում էր կանգնեցնել Պետրոգրադում (այժմյա Սանկտ Պետերբուրգում ) 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ որպես կոմունիստական ​​միջազգային կենտրոնակայան և հուշարձան։

Նախագիծ

Տատլինի կոնստրուկտիվիստական ​​աշտարակը պետք է կառուցվեր  երկաթից, ապակուց և պողպատից։ Նյութերով, ձևով և գործառությամբ այն նախատեսված էր որպես արդիականության բարձր խորհրդանիշ։ Այն իր չափերով կգերազանցեր նույնիսկ Փարիզի Էյֆելյան աշտարակին։Աշտարակի հիմնականում նման էր խխունջի, որը պարուրաձև պտտվում էր մինչև 400 մ (1300 ոտնաչափ) բարձրության[3], որի շուրջը այցելուները տեղափոխվելու էին տարբեր մեխանիկական սարքերի օգնությամբ։ Հիմնական շրջանակը պետք է պարունակեր չորս մեծ կախովի երկրաչափական կառույցներ: Այս կառույցները պետք է պտտվեին տարբեր արագությամբ։ Կառույցի հիմքում խորանարդ էր, որը նախատեսված էր դասախոսությունների, կոնֆերանսների և օրենսրական ժողովների անցկացման համար։ Վերևում բուրգի տեսքով շինություն էր՝ ամսական մեկ պտույտի արագությամբ, որը նախատեսված էր Ինտերնացիոնալի գործադիր մարմինների համար։ Մխոցը, որի պտույտի արագությունը օրական մեկ պտույտ էր, պետք է տեղակայեին տեղեկատվական բյուրոներ, հրատարակչություն, տպարան և հեռագիր։ Չորրորդծավալը կիսագունդ էր,որի պտտման արագությունը ժամում մեկ պտույտ էր։[4]

Գնահատումներ

Լուրջ կասկածներ կան աշտարակի կառուցվածքային գործունեության վերաբերյալ, եթե այն երբևէ կառուցված լիներ, ինչը պայմանավորված չէր պահանջվող հսկայական քանակությամբ պողպատի պատճառով, որը անհնար էր ձեռք բերել սնանկացած հետհեղափոխական Ռուսաստանում՝ բնակարանների պակասի և քաղաքական ցնցումների պայմաններում[4]։

Թաթլինի աշտարակը կարևոր նշանակություն ուներ խորհրդային քարոզչության համար: Խորհրդանշականորեն ասվում էր, որ աշտարակը ներկայացնում է իր ծագող երկրի ձգտումները[3] և մարտահրավեր Էյֆելյան աշտարակին՝ որպես արդիականության գլխավոր խորհրդանիշ[5]: Ասում են, որ խորհրդային քննադատ Վիկտոր Շկլովսկին այն անվանել է «պողպատից, ապակուց և հեղափոխությունից պատրաստված հուշարձան»[3]:

Մեդելներ

Թաթլինի աշտարակի մոդելը Լոնդոնի թագավորական ակադեմիայի բակում:

Տատլինի աշտարակի մոդելները կան Ստոկհոլմի Moderna Museet-ում, Շվեդիա, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և Ժորժ Պոմպիդու կենտրոնում Փարիզի ազգային ժամանակակից արվեստի թանգարանում: 1:42 մոդելը կառուցվել է Լոնդոնի Արվեստների թագավորական ակադեմիայում 2011 թվականի նոյեմբերին, 2017 թվականի սեպտեմբերին նույն 1:42 մոդելը տեղադրվել է «Ռուսական սեզոնի» շրջանակներում Նորվիչի Սեյնսբերի վիզուալ արվեստի կենտրոնում: Քանի որ ցուցահանդեսը փակվել է 2018 թվականի փետրվարին[6], ակնկալվում է, որ աշտարակը կշարունակվի որպես Արևելյան Անգլիայի համալսարանի «քանդակագործական այգու» հատկանիշ մինչև 2021 թվականի վերջ[7]։

Հղումներ և աղբյուրներ

Հղումներ

  1. Honour, H. and Fleming, J. (2009) A World History of Art. 7th edn. London: Laurence King Publishing, p. 819. 978-1-85669-584-8
  2. Janson, H.W. (1995) History of Art. 5th edn. Revised and expanded by Anthony F. Janson. London: Thames & Hudson, p. 820. 0-500-23701-8
  3. 3,0 3,1 3,2 Ching, Francis D.K., et al. (2011). Global History of Architecture. 2nd edition. Hoboken, NJ: John Wiley & Sons, Inc., p. 716.
  4. 4,0 4,1 Grey, Camilla (1986). The Russian Experiment in Art. London: Thames & Hudson.
  5. Hughes, L. (2010). "Art—Russia" in W. H. McNeill, J. H. Bentley, D. Christian, R. C. Croizier, J. R. McNeill, H. Roupp, & J. P. Zinsser (Eds.), Berkshire Encyclopedia of World History (2nd ed., Vol. 1, pp. 259–267). Great Barrington, MA: Berkshire Publishing, p. 266.
  6. «Sainsbury Centre adds 10-metre tower to UEA sculpture park - Press Release - UEA». www.uea.ac.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017-09-26-ին.
  7. «Sainsbury Centre: Tatlin's Tower». www.uea.ac.uk.

Աղբյուրներ

  • Tatlinʼs Tower: Monument to Revolution, Norbert Lynton, Yale University Press, 2008
  • Art and Literature under the Bolsheviks: Volume One – The Crisis of Renewal Brandon Taylor, Pluto Press, London 1991
  • Tatlin, edited by L.A. Zhadova, Thames and Hudson, London 1988
  • Concepts of Modern Art, edited by Nikos Stangos, Thames and Hudson, London 1981
  • Vladimir Tatlin and the Russian avant-garde, John Milner, Yale University Press, New Haven 1983
  • Nikolai Punin. The Monument to the Third International, 1920

Արտաքին հղումներ