Jump to content

Դեյան Սորեսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
11:54, 19 Հուլիսի 2024 տարբերակ, Լուսինե11 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Դեյան Սորեսկու
Քաղաքացիությունը  Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 29, 1997(1997-08-29)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Մոլդովա-Նոուե, Caraș-Severin County, Ռումինիա[2]
Հասակ 175 սանտիմետր
Դիրք winger

Դեյան Քրիստիան Սորեսկուն (ռումիներեն՝ Deian Cristian Sorescu, օգոստոսի 29, 1997(1997-08-29)[1], Մոլդովա-Նոուե, Caraș-Severin County, Ռումինիա[2]), ռումինացի ֆուտբոլիստ, «Ռակուվ» ակումբի և Ռումինիայի ազգային հավաքականի կիսապաշտպան: 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

«Պոլիտեխնիկա» (Տիմիշոարա) ակումբի սան է, որի ակադեմիայում հայտնվել է տասը տարեկանում։ 2012 թվականին ակումբի լուծարումից հետո Դեյանը տեղափոխվել է ակումբի իրավահաջորդ «Պոլի Տիմիշոարա» ակումբ, որտեղ հանդես է եկել նաև երիտասարդական թիմերում։ 16 տարեկանում նա վարձավճարով տեղափոխվել է ռումինական երրորդ դիվիզիոնի «Միլենիում» (Ջարմատա) ակումբ, իսկ 2015 թվականին վերադարձել է «Տիմիշոարա»[3]։

Ակումբի կազմում իր նորամուտը նշել է Լիգա 2-ում 2014-15 մրցաշրջանում, որտեղ թիմը գրավել է առաջին տեղը և դուրս եկել Լիգա 1։ Բարձրագույն դիվիզիոնում Սորեսկուն նորամուտը նշել է 2015 թվականի մայիսի 16-ին «Պետրոլուլի» դեմ արտագնա խաղի ժամանակ[4], որի 79-րդ րոպեին փոխարինել է լիբերիացի Ալեքս Նեմելիին (2:3)[5]։ Այնուամենայնիվ, Դեյանը չի կարողացել ամրապնդել դիրքը թիմի հիմնական կազմում՝ մեկուկես տարվա ընթացքում Ռումինիայի բարձրագույն դիվիզիոնում անցկացնելով ընդամենը 7 հանդիպում և դառնալով 1 գոլի հեղինակ, ինչից հետո թիմը լքել է 2017 թվականի հունվարին:

2017 թվականի ապրիլին Սորեսկուն պայմանագիր է կնքել տեղական մեկ այլ ակումբի՝ «Ասու Պոլիտեխնիկայի» հետ, որտեղ հաջորդ մեկուկես տարին անցկացրել է երկրորդ դիվիզիոնում՝ որպես հիմնական խաղացող։

2018 թվականի հուլիսին Սորեսկուն միացել է Բուխարեստի «Դինամոյին»[6]։ 2019/20 մրցաշրջանում նա դարձել է «Դինամոյի» լավագույն ռմբարկուն՝ բոլոր մրցաշարերում խփելով 11 գոլ:

Կարիերան հավաքականում

2019 թվականի մարտին երկու ընկերական հանդիպում է անցկացրել Ռումինիայի երիտասարդական հավաքականի կազմում։

2021 թվականի հունիսի 2-ին նշել է իր նորամուտը Ռումինիայի ազգային հավաքականում Վրաստանի դեմ ընկերական խաղում (1:2)[7]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
  3. «Interviu: Deian Sorescu» (Romanian). Cronica Violetă. 2015-09-24. Արխիվացված է օրիգինալից 2020-10-20-ին. Վերցված է 2021-01-23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «BĂTUȚI din nou de "lanternă". Șanse și mai mici de salvare pentru ACS Poli Timișoara după eșecul de la Ploiești» (Romanian). Pressalert. 2016-05-16. Արխիվացված է օրիգինալից 2021-01-29-ին. Վերցված է 2021-01-23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Petrolul Ploieşti vs. ACS Poli Timişoara - 16 maggio 2016 - Soccerway». it.soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2021-05-08-ին. Վերցված է 2021-01-23-ին.
  6. Deian Sorescu a semnat cu Dinamo. Արխիվացված 2021-02-03 Wayback Machine. liga2.prosport.ro
  7. «România - Georgia 1-2 » "Tricolorii" mai scriu o pagină neagră de istoria naționalei» [Romania - Georgia 1–2 » "The Tricolours" write yet another black page in the history of the national team]. Gazeta Sporturilor (ռումիներեն). 2021-06-02. Վերցված է 2021-06-06-ին.