Jump to content

Արթյուր Տեատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:32, 18 Հուլիսի 2024 տարբերակ, Հովհաննիսյան Սյուզի (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Արթյուր Տեատ
Քաղաքացիությունը  Բելգիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 25, 2000(2000-05-25)[1][2] (24 տարեկան)
Ծննդավայր Լիեժ, Վալոնիա, Բելգիա
Հասակ 1,86 մետր
Դիրք պաշտպան

Արթյուր Նիկոլյա Տեատ (ֆր.՝ Arthur Nicolas Theate, մայիսի 25, 2000(2000-05-25)[1][2], Լիեժ, Վալոնիա, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, «Ռեն» ակումբի և Բելգիայի հավաքականի պաշտպան։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

Տեատը «Օստենդե» ակումբի սան է։ 2020 թվականի օգոստոսի 10-ին «Բերշոտի» դեմ խաղում նորամուտն է նշել Բելգիայի ֆուտբոլի առաջնությունում[3]։ Հոկտեմբերի 4-ին «Մուսկրոն-Պերյուվելզի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Օստենդեի» կազմում[4]։ 2021 թվականի ամռանը վարձավճարով տեղափոխվել է իտալական «Բոլոնիա»։ Սեպտեմբերի 18-ին Միլանի «Ինտերի» դեմ խաղում նորամուտն է նշել իտալական Սերիա A-ում[5]։ Այդ նույն խաղում խփել է իր առաջին գոլը «Բոլոնիայի» կազմում։ 2022 թվականի ամռանը ակումբը 5,4 մլն ֆունտով գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը:

Նույն թվականի ամռանը տեղափոխվել է ֆրանսիական «Ռեն»՝ կնքելով քառամյա պայմանագիր[6]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 19 մլն եվրո։ Օգոստոսի 7-ին «Լորյանի» դեմ խաղում նորամուտն է նշել Լիգա 1-ում[7]։ Օգոստոսի 21-ին «Այաչոյի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Ռենի» կազմում[8]։ Սեպտեմբերի 8-ին Լառնակայի ԱԵԿ-ի դեմ Եվրոպայի լիգայի խաղում դարձել է գոլի հեղինակ[9]։

Միջազգային կարիերա

2021 թվականի նոյեմբերի 16-ին Ուելսի հավաքականի դեմ Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում նորամուտն է նշել Բելգիայի հավաքականի կազմում[10]։

2022 թվականի նոյեմբերի 10-ին ընդգրկվել է Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության խաղերի մասնակցության պաշտոնական հայտացուցակում[11]։ Մրցաշարում պահեստային էր և խաղադաշտ դուրս չի եկել։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://www.transfermarkt.de/arthur-theate/profil/spieler/368891
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Остенде VS. Беерсхот 1:2» (անգլերեն). soccerway.com. 2020—08—10. Արխիվացված է օրիգինալից 2022-03-10-ին. Վերցված է 2022-06-17-ին.
  4. «Остенде VS. Мускрон-Перювельз 3:0» (անգլերեն). soccerway.com. 2020—10—04. Արխիվացված է օրիգինալից 2022-06-17-ին. Վերցված է 2022-06-17-ին.
  5. «Интер Милан VS. Болонья 6:1» (անգլերեն). soccerway.com. 2021—09—18. Արխիվացված է օրիգինալից 2022-06-17-ին. Վերցված է 2022-06-17-ին.
  6. «Arthur Theate est Rouge et Noir !». STADE RENNAIS F.C. (ֆրանսերեն). 2022-07-29. Արխիվացված է օրիգինալից 2022-10-18-ին. Վերցված է 2022-07-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Ренн VS. Лорьян 0:1» (անգլերեն). soccerway.com. 2022—08—07. Արխիվացված է օրիգինալից 2022-08-08-ին. Վերցված է 2022-08-14-ին.
  8. «Ренн VS. Аяччо 2:1» (անգլերեն). soccerway.com. 2022—08—21.
  9. «АЕК Ларнака VS. Ренн 1:2» (անգլերեն). soccerway.com. 2022—09—08.
  10. «Уэльс VS. Бельгия 1:1» (անգլերեն). soccerway.com. 2021—11—16. Արխիվացված է օրիգինալից 2022-06-17-ին. Վերցված է 2022-06-17-ին.
  11. «ROBERTO MARTINEZ SELECTS 26 DEVILS FOR THE WORLD CUP» (անգլերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2022-11-10. Արխիվացված է օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2022-11-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթյուր Տեատ» հոդվածին։