Jump to content

Բոտոնդ Բալոգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոտոնդ Բալոգ
հունգ.՝ Botond Balogh
Քաղաքացիությունը  Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 6, 2002(2002-06-06)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Շոպրոն, Հունգարիա
Հասակ 1,89 մետր
Դիրք պաշտպան

Բոտոնդ Բալոգ անգլ.՝ Botond Baloghհունիսի 6, 2002(2002-06-06)[1], Շոպրոն, Հունգարիա), հունգարացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, Սերիա B-ի «Պարմա» ակումբի և Հունգարիայի ազգային հավաքականի պաշտպան[2]։

Ակումբային կարիերա

Պարմա

2020–21 մրցաշրջան

2020 թվականի հոկտեմբերի 28-ին պրոֆեսիոնալ նորամուտն է նշել Իտալիայի գավաթի 2020–21 մրցաշրջանում՝ խաղալով «Պեսկարայի», որն ավարտվել է 3։1 հաշվով և «Պարմայի» հաղթանակով[3]: 2020 թվականի հոկտեմբերի 31-ին Միլանի «Ինտերնացիոնալեի» դեմ խաղում նորամուտն է նշել 2020–21 մրցաշրջանի Սերիայում A-ու[4]։ 2021 թվականի հունվարի 10-ին մրցաշրջանում ևս երկու հանդիպում է անցկացրել «Լացիոյի» դեմ իսկ 2021 թվականի մայիսի 22-ին՝ «Սամպդորիաիյի»[5][6]:

2021-22 մրցաշրջան

Սերիա B-ի 2021-22 մրցաշրջանում անցկացրել է ընդամենը չորս հանդիպում: 2021 թվականի օգոստոսի 20-ին առաջին խաղն է անցկացրել «Ֆրոզինոնե Կալչոյի» դեմ[7]:

2022-23 մրցաշրջան

Սերիա B-ի 2022–23 մրցաշրջանում խաղացել է 15 խաղ։ 2022 թվականի սեպտեմբերի 10-ին մրցաշրջանում առաջին հանդիպումն է անցկացրել «Տերնան Կալչոյի» դեմ[8]։

2023–24 մրցաշրջան

Առաջին խաղը անցկացրել է «ԱՍ Ցիտտադելլայի» դեմ Սերիա B-ի 2023-24 մրցաշրջանում[9]։

Միջազգային կարիերա

Բալոգը Հունգարիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է 2019 թվականի ՈւԵՖԱ-ի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությանը[10] և 2019 թվականի ՖԻՖԱ-ի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը[11]։

2021 թվականի նոյեմբերի 12-ին նորամուտն է նշել Հունգարիայի մեծահասակների ազգային հավաքականի կազմում՝ «Սան Մարինոյի» դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում[12]։

2024 թվականի մայիսի 14-ին ընդգրկվել է Հունգարիայի հավաքականի կազմում Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 2024-ին մասնակցելու համար[13]։ Փոխարինման է դուրս եկել թիմի բոլոր երեք հանդիպումներում, քանի որ A- խմբում գրավել են երրորդ տեղը և դուրս մնացել[14]:

Կարիերայի վիճակագրություն

Ակումբ

խաղեր 2024 թվականի մայիսի 5-ի դրությամբ
Խաղեր և գոլեր ըստ ակումբի, մրցաշրջանի և մրցակցության
Ակումբ
Մրցաշրջան
Լիգա
Ազգային գավաթ Մայրցամաքային Այլ Ընդամենը
Բաժանում Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պարմա 2019–20 Սերիա A 0 0 0 0 0 0
2020–21 Սերիա A 3 0 1 0 4 0
2021–22 Սերիա B 4 0 1 0 5 0
2022–23 Սերիա B 15 0 2 0 17 0
2023–24 Սերիա B 17 0 0 0 17 0
Ողջ կարիերա 39 0 4 0 0 0 0 0 43 0

Միջազգային

խաղեր 2024 թվականի հունիսի 4-ի դրությամբ
Խաղեր և գոլեր ըստ ազգային հավաքականի և տարվա
Ազգային հավաքական Տարի Խաղեր Գոլեր
Հունգարիա 2021 1 0
2023 1 0
2024 2 0
Ընդամենը 4 0

Ձեռքբերումներ

Պարմա

  • Սերիա B՝ 2023–24

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  3. «Légiósok: a fiatal magyar védő kezdőként mutatkozott be a Parmában». NSO.hu (հունգարերեն). 28 October 2020.
  4. «Serie A: Baloghékat két perc választotta el az Inter legyőzésétől». NSO.hu (հունգարերեն). 31 October 2020.
  5. «Parma vs. Lazio - 10 January 2021». Soccerway. Վերցված է 2023-09-03-ին.
  6. «Sampdoria vs. Parma - 22 May 2021». Soccerway. Վերցված է 2023-09-03-ին.
  7. «Frosinone vs. Parma - 20 August 2021». Soccerway. Վերցված է 2023-09-03-ին.
  8. «Parma vs. Ternana - 10 September 2022». Soccerway. Վերցված է 2023-09-03-ին.
  9. «Parma vs. Cittadella - 26 August 2023». Soccerway. Վերցված է 2023-09-03-ին.
  10. [1] UEFA Euro u17 squad (hungarian)
  11. [2] Fifa u17 world cup squad (hungarian)
  12. «Hungary v San Marino game report». FIFA. 12 November 2021. Վերցված է 17 November 2021-ին.
  13. «Szoboszlai gets shot at Euro glory with Hungary as Rossi names squad». Reuters. 14 May 2024. Վերցված է 7 June 2024-ին.
  14. «Botond Balogh - Player Profile». UEFA. Վերցված է 27 June 2024-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոտոնդ Բալոգ» հոդվածին։