Jump to content

Ալեքսիս Ռուանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
13:40, 12 Հուլիսի 2024 տարբերակ, Մերի9 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ալեքսիս Ռուանո

Ալեքսիս Ռուանո Դելգադո (իսպ.՝ Alexis Ruano Delgado, օգոստոսի 4, 1985(1985-08-04)[1][2][3], Մալագա, Անդալուզիա, Իսպանիա), ավելի հայտնի է որպես Ալեքսիս (իսպ.՝ Alexis), իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան: Եվրոպայի պատանիների չեմպիոն, Իսպանիայի գավաթակիր:

Ակումբային կարիերա

Ծնունդով Մալագայից է, տեղի Ֆուտբոլի ակադեմիայի սան։ 16 տարեկանից խաղացել է «Մալագայի» երկրորդ թիմում, հիմնական թիմում նորամուտը նշել է 2004 թվականին։ 2006 թվականին Պրիմերայից «Մալագայի» հեռանալուց հետո տեղափոխվել է «Խետաֆե»։ «Խետաֆեն» իր պատմության մեջ առաջին անգամ հասել է Իսպանիայի գավաթի եզրափակիչ և նվաճել ՈՒԵՖԱ-ի գավաթի ուղեգիր, երիտասարդ պաշտպանը գրավել է միանգամից մի քանի եվրոպական առաջատար ակումբների, մասնավորապես «Ֆիորենտինայի», «Ռեալի» և «Վալենսիայի» ուշադրությունը: «Վալենսիան» հաղթել է ֆուտբոլիստի համար պայքարում[4], նա փոխարինող էր փնտրում իր առաջատարներից մեկին՝ վետերան պաշտպան Ռոբերտո Այալային, ով մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում էր հեռանալ թիմից։

2007 թվականի մարտին Ալեքսիսը վեց տարվա պայմանագիր է կնքել «Վալենսիայի» հետ։ Հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստի նախկին և ներկայիս ակումբները հանդիպեցլ են Իսպանիայի գավաթի եզրափակչում, Ալեքսիսը գոլ է խփել իր նախկին թիմի դարպասը, իսկ հանդիպումն ավարտվել է 3: 1 հաշվով՝ հօգուտ «Վալենսիայի», որն իր պատմության մեջ յոթերորդ անգամ նվաճել է Արքայական գավաթը:

2010 թվականի միջմրցաշրջանում՝ «Վալենսիայում» 3 մրցաշրջան խաղալուց հետո, Ալեքսիսը տեղափոխվել է «Սևիլիա»՝ անդալուզյան ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր[5]։

2012 թվականի հուլիսին վարձավճարով տեղափոխվել է «Խետաֆե»[6]։

Կարիերան հավաքականում

Ալեքսիսը խաղացել է Իսպանիայի բոլոր տարիքի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ Պատանեկան հավաքականի կազմում (մինչև 19 տարեկան) 2004 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Ձեռքբերումներ

Վալենսիա
Բեշիկթաշ
Իսպանիայի հավաքական (մինչև 19)
  • Եվրոպայի չեմպիոն (մինչև 19 տարեկան)՝ 2004

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ