Jump to content

Խուանմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուանմի
Քաղաքացիությունը  Իսպանիա
Մականուն O Rei և Juanmi Nazario
Ծննդյան ամսաթիվ մայիսի 20, 1993(1993-05-20)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Կոին, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա
Հասակ 172 սանտիմետր
Քաշ 63 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Խուան Միգել Խիմենես Լոպես(իսպ.՝ Juan Miguel Jiménez López, Իսպաներեն արտասանություն՝ [ˈxwam miˈɣel xiˈmeneθ ˈlopeθ]; մայիսի 20, 1993(1993-05-20)[1][2], Կոին, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա),ավելի լավ է հայտնի որպես Խուանմի (իսպ.՝ Juanmi), իսպանացի ֆուտբոլիստ, «Ռեալ Բետիս» ակումբի հարձակվող, ով վարձավճարով հանդես է գալիս «Կադիս» ակումբում։

Ակումբային կարիերա

Խուանմին «Մալագայի» կազմում
Խուանմին Իսպանիայի պատանեկան հավաքականի կազմում

Ռուդ վան ՆիստելռոյԽուանմին «Մալագայի» ֆուտբոլային ակադեմիայի սան է։ 2010 թվականի հունվարի 13-ին 16-ամյա հարձակվողը նորամուտը նշել է հիմնական կազմում՝ Իսպանիայի Գավաթի «Խետաֆեի» դեմ խաղում։ Չնայածն «անչոուսին» ջախջախվեց 5-1 հաշվով, Խուանմին խփել է խաղի միակ գոլը և դարձել ամենաերիտասարդ հարձակվողը, ով պաշտոնական խաղում խփել է «Մալագայի» կազմում։ 17 տարեկանում Խուանմին նորամուտը նշել է Լա Լիգայում և կրկին մրցակից է դառձել «Խետաֆեն»[3]։ 2010 թվականի մարտի 27-ին «Տեներիֆեի» դեմ խաղում պատանի հարձակվողը գոլային փոխանցում է կատարել Ապոնյոյում[4]։ «Մալագան» ամբողջ մրցաշրջանում պայքարել է «գոյատևման համար», աակայն, չնայած դրան, Խուանմին մասնակցել է 5 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով ընդհանուր առմամբ 110 րոպե։ 2010 թվականի օգոստոսի 5-ին երիտասարդ հարձակվողը պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել անչոուսի հետ մինչև 2015 թվականը[5]։ Նույն թվականի սեպտեմբերի 12-ին «Սարագոսայի» դեմ արտագնա խաղում Խուանմին դուբլի հեղինակ է դառձել և 17 տարեկանում դառձել Իսպանիայի առաջնությունում երկու գնդակ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[6][7]։

2011 թվականի ամռանը ակումբը պայմանագիր է կնքել Ռուդ վան Նիստելրոյի հետ, և Խուանմին ստիպված էր սպասել իր հնարավորությանը պահեստայինների նստարանին։ Նոր մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտում երիտասարդ հարձակվողը հայտնվել է 2011 թվականի դեկտեմբերի 11-ին «Օսասունայի» դեմ խաղում, դուրս գալով փոխարինման, նա դարձավ գոլի հեղինակ և օգնել է իր թիմին հասնել ոչ-ոքիի՝ 1-1[8]։ Երկու օր անց Խուանմին դուրս եկավ Իսպանիայի Գավաթի «Խետաֆեի» դեմ խաղի առանցքում և 84-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ[9]։

2012 թվականի օգոստոսի 25-ին Լա Լիգայի երկրորդ տուրում «Մալյորկայի» դեմ խաղում Խուանմին փոխարինման է դուրս եկել 69-րդ րոպեին և գոլ է խփել իր թիմին բերելով ոչ-ոքի՝ 1-1[10]։ 2012 թվականի նոյեմբերի 21-ին «Զենիթի» դեմ խաղում Խուանմին իր նորամուտը նշել է Չեմպիոնների լիգայում[11]։

2013 թվականի հունվարի 14-ին Խուանմին խաղային պրակտիկա փնտրելիս Սանտանդերից վարձավճարով տեղափոխվել է «Ռասինգ»[12]։ Հունվարի 19-ին «Լաս Պալմասի» դեմ խաղում Խիմենեսը նորամուտը նշել է նոր թիմում[13]։ Վարձակալության ավարտից հետո նա վերադարձել է «Մալագա»։

2015 թվականի փետրվարի 21-ին Կամպ Նոուում «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղում նա խփել է միակ գոլը, որը 1978 թվականից ի վեր առաջին անգամ օգնել է «Մալագային» չպարտվել կատալոնական թիմին առաջնության երկու հանդիպումներում, ինչպես նաև ընդհատել նրա 11-խաղյա անպարտելի շարքը[14]։

Նույն թվականի ամռանը Խուանմին տեղափոխվել է անգլիական «Սաութհեմփթոն»՝ պայմանագիր կնքելով մինչև 2019 թվականը։ Տրանսֆերի արժեքը կազմել է 7 միլիոն եվրո[15]։ Հուլիսի 30-ին հոլանդական «Վիտեսի» դեմ Եվրոպայի լիգայի ընտրական խաղում նա նորամուտը նշել է նոր թիմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Յորդի Կլասիին[16]։ Օգոստոսի 30-ին «Նորվիչ Սիթիի» դեմ խաղում Խուանմին նորամուտը նշել է Անգլիայի Պրեմիեր լիգայում[17]։ Սրբերի ճամբարում, նա այդպես էլ չի դարձել հիմնական խաղացող՝ սահմանափակվելով փոխարինման դուրս գալով և ոչ մի գոլ չխփելով։

2016 թվականի սկզբին ֆուտբոլիստի գործակալը հաստատել էր, որ աշխատում է Խուանմիին Իսպանիա վերադարձնելու ուղղությամբ[18]։ Նույն թվականի ամռանը նա տեղափոխվել է «Ռեալ Սոսյեդադ»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 4 միլիոն եվրո։ Օգոստոսի 21-ին Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում Խուանմին նորամուտը նշել է նոր թիմում[19]։ Մեկ շաբաթ անց «Օսասունայի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Ռեալ Սոսյեդադի» կազմում։ Ընդհանուր առմամբ, ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 113 հանդիպման, որոնցում դարձել է 31 գոլի հեղինակ։

2019 թվականի հունիսին կիսապաշտպանը տեղափոխվել է «Բետիս»։ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է 5 տարվա համար։ Հաղորդվում է, որ տրանսֆերի արժեքը կազմել է 8 մլն եվրո, ևս 2 մլն կարող է վճարվել բոնուսների տեսքով։

Միջազգային կարիերա

2011 թվականին Իսպանիայի պատանեկան հավաքականի կազմում Խուանմին հաղթել է Ռումինիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Բելգիայի[20], Սերբիայի[21], Թուրքիայի[22], Իռլանդիայի[23] և Չեխիայի[24] թիմերի դեմ խաղերին։ Սերբերի և իռլանդացիների դեմ մենամարտերում Խուանմին դարձել է մեկական գոլի հեղինակ։ Հաջորդ տարի նա պաշտպանել է չեմպիոնի տիտղոսը Էստոնիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում։ Խուանմին մասնակցել է Պորտուգալիայի[25], Էստոնիայի[26] և երկու անգամ Հունաստանի[27][28] հավաքականների դեմ խաղերում։

2015 թվականի մարտի 31-ին Նիդերլանդների հավաքականի դեմ ընկերական խաղում Խուանմին իր նորամուտը նշել է Իսպանիայի հավաքականում[29]։

Ձեռքբերումներ

«Ռեալ Բետիս»

Испания (до 19 лет)

  • Եվրոպայի չեմպիոն (մինչև 19 տարեկան)՝ 2011, 2012


Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Malaga peg back cup tormentors». ESPN Soccernet. 2010-01-17. Վերցված է 2011-12-13-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «Alfaro is spot on». ESPN Soccernet. 2010-03-27. Վերցված է 2011-12-13-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «Juanmi, blanquiazul hasta la 2014-2015» [Juanmi, blanquiazul until 2014-2015] (իսպաներեն). Málaga's official website. 2010-08-05. Արխիվացված օրիգինալից 2011-10-08-ին. Վերցված է 2010-08-05-ին.
  6. «Five star Malaga romp home in thriller». ESPN Soccernet. 2010-09-12. Արխիվացված է օրիգինալից 2012-10-24-ին. Վերցված է 2011-02-20-ին.
  7. «Juanmi Jiménez: "Todo me salió bien en Zaragoza"» [Juanmi Jiménez: "Everything went smoothly in Zaragoza"] (իսպաներեն). La Opinión de Málaga. 2010-09-14. Արխիվացված օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2011-12-13-ին.
  8. «Juanmi rescues Malaga point». ESPN Soccernet. 2011-12-11. Վերցված է 2011-12-13-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. «Juanmi rompe el pacto de no agresión» [Juanmi breaks non-aggression pact]. Marca. 2011-12-13. Արխիվացված օրիգինալից 2012-01-07-ին. Վերցված է 2011-12-13-ին.
  10. «Статистика матча Малага-Мальорка на sports.ru». Արխիվացված է օրիգինալից 2012-10-29-ին.
  11. «Лига чемпионов. 5-й тур. на sports.ru». Արխիվացված է օրիգինալից 2012-11-21-ին.
  12. ««Расинг» арендовал Хуанми». 2013-01-14. Արխիվացված է օրիգինալից 2013-03-14-ին.
  13. «Лас-Пальмас VS. Расинг Сантандер 1:0». 2013-01-19. Արխիվացված է օրիգինալից 2013-03-14-ին.
  14. «Барселона VS. Малага 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015-02-21. Արխիվացված օրիգինալից 2017-08-10-ին. Վերցված է 2015-02-24-ին.
  15. ««Саутгемптон» приобрёл форварда «Малаги» Хуанми» (ռուսերեն). sports.ru. 2015-06-16. Արխիվացված օրիգինալից 2018-05-13-ին. Վերցված է 2016-06-10-ին.
  16. «Саутгемптон VS. Витесс 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015-07-30. Արխիվացված օրիգինալից 2018-05-13-ին. Վերցված է 2016-06-10-ին.
  17. «Саутгемптон VS. Норвич Сити 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015-08-30. Արխիվացված օրիգինալից 2018-05-12-ին. Վերցված է 2016-06-10-ին.
  18. «Агент подтвердил переговоры Хуанми с Реал Сосьедад» (ռուսերեն). sports.ru. 2016-01-29. Արխիվացված օրիգինալից 2018-05-13-ին. Վերցված է 2016-06-10-ին.
  19. «Реал Сосьедад VS. Реал Мадрид 0:3» (անգլերեն). soccerway.com. 2016-08-21. Արխիվացված օրիգինալից 2017-09-29-ին. Վերցված է 2017-05-02-ին.
  20. «Испания (до 19) VS. Бельгия (до 19) 4:1» (անգլերեն). soccerway.com. 2011-07-21. Արխիվացված օրիգինալից 2017-12-30-ին. Վերցված է 2017-05-03-ին.
  21. «Бельгия (до 19) VS. Испания (до 19) 0:4» (անգլերեն). soccerway.com. 2011-07-23. Արխիվացված օրիգինալից 2017-07-29-ին. Վերցված է 2017-05-03-ին.
  22. «Турция (до 19) VS. Испания (до 19) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2011-07-26. Արխիվացված օրիգինալից 2018-01-11-ին. Վերցված է 2017-05-03-ին.
  23. «Испания (до 19) VS. Ирландия (до 19) 5:0» (անգլերեն). soccerway.com. 2011-07-29. Արխիվացված օրիգինալից 2018-05-13-ին. Վերցված է 2017-05-03-ին.
  24. «Чехия (до 19) VS. Испания (до 19) 2:3» (անգլերեն). soccerway.com. 2011-08-01. Արխիվացված օրիգինալից 2017-07-09-ին. Վերցված է 2017-05-03-ին.
  25. «Португалия (до 19) VS. Испания (до 19) 3:3» (անգլերեն). soccerway.com. 2012-07-06. Արխիվացված օրիգինալից 2018-05-13-ին. Վերցված է 2017-05-03-ին.
  26. «Испания (до 19) VS. Эстония (до 19) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2012-07-09. Արխիվացված օրիգինալից 2018-05-12-ին. Վերցված է 2017-05-03-ին.
  27. «Греция (до 19) VS. Испания (до 19) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2012-07-03. Արխիվացված օրիգինալից 2018-05-12-ին. Վերցված է 2017-05-03-ին.
  28. «Испания (до 19) VS. Греция (до 19) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2012-07-15. Արխիվացված օրիգինալից 2018-05-12-ին. Վերցված է 2017-05-03-ին.
  29. «Нидерланды VS. Испания 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015-03-31. Արխիվացված օրիգինալից 2018-05-12-ին. Վերցված է 2015-04-01-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուանմի» հոդվածին։