Jump to content

On the Road Again

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
06:46, 10 Հուլիսի 2024 տարբերակ, Մերի9 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
«On the Road Again»
Վիլլի Նելսոնի երգը
ԺանրՔանթրի
Լեզուանգլերեն
ԼեյբլColumbia Records
ՀեղինակՎիլլի Նելսոն
ԿոմպոզիտորՎիլլի Նելսոն

«On the Road Again<nowiki>» («Նորից ճանապարհին»), ամերիկացի քանթրի երգիչ և երաժիշտ Վիլլի Նելսոնի երգը։ Նա այն գրել է 1980 թվականին թողարկված Honeysuckle Rose ֆիլմի համար։

Երգը պատմում է համերգային շրջագայության ժամանակ երաժշտի կյանքի մասին։ Նելսոնն այն գրել է ֆիլմի գործադիր պրոդյուսեր Honeysuckle Rose-ի խնդրանքով․ նա դիմել է երաժիշտին՝ խնդրելով երգ ստեղծել այս ֆիլմի համար[1]։

1980 թվականի նոյեմբերին «On the Road Again» երգը դարձել է Նելսոնի համար ԱՄՆ-ում նրա իններորդ քանթրի հիթը (Billboard ամսագրի քանթրի հիթ-շքերթում) և վեցերորդը որպես մենակատար։ Բացի այդ, այն հասել է 20րդ հորիզոնականին գլխավոր (բոլոր ժանրերում) Billboard Hot 100 հիթ-շքերթում և 7-րդ հորիզոնականին Billboard Adult Contemporary հիթ-շքերթում։ Այն դարձել է Վիլի Նելսոնի կարիերայի ամենամեծ հիթը։ Հաջորդ տարի այս երգի համար նա արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն երգ քանթրի ոճում» անվանակարգում[2]:

Պատմություն

1980 թվականին էկրան բարձրացած «Honeysuckle Rose» ֆիլմում դերը դարձել է Վիլլի Նելսոնի կարիերայի առաջին գլխավոր դերը։ Նա մարմնավորել է ծերացող ամերիկացի երաժշտի, որը ոչ մի կերպ չի կարողանում հասնել ազգային փառքի և վիճում է ընտանիքի հետ, որի հետ միասին ելույթ է ունենում բեմում՝ համերգներով շրջելով երկրով մեկ (ընտանիքի անդամները նրա երաժշտական խմբում են)։

Այն բանից հետո, երբ Նելսոնը պայմանագիր կնքեց դերի համար, ֆիլմի գործադիր պրոդյուսերը դիմեց նրան և խնդրեց երգ գրել համերգային շրջագայության կյանքի մասին, որպեսզի այն օգտագործվի որպես ֆիլմի գլխավոր թեմա[3]։ Նելսոնն արագ գրել է երգը հիգիենիկ տոպրակի վրա (այդպես է կոչվում փսխման համար նախատեսված տոպրակը, որը տրվում է ինքնաթիռներում (անգլ.՝ barf bag)[4]։

Թողարկում

Երգը թողարկվել է որպես սինգլ՝ Վիլլի Նելսոնի և ընկերների «Honeysuckle Rose» ալբոմի հետ միաժամանակ (ծառայելով որպես համանուն ֆիլմի սաունդթրեք)։  

Ալբոմը «Բիլբորդի» քանթրի հիթ-շքերթում բարձրացել է 1-ին հորիզոնական, իսկ երգը հասել է Billboard Hot 100-ի 20-րդ հորիզոնական[5]։

Մրցանակներ և ճանաչում

Նելսոնն այս երգի համար «Գրեմմի» է ստացել «Լավագույն քանթրի երգ» անվանակարգում։ Բացի այդ, երգի համար նա համար առաջադրվել է Օսկարի «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում։

2004 թվականին Rolling Stone ամսագիրը Վիլլի Նելսոնի կատարմամբ «On the Road Again» երգը դասել է իր «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգեր» ցուցակի 471-րդ տեղում[6]։

Հիթ-շքերթ

Հիթ-շքերթ (1980) Ամենաբարձր հորիզոնական
Ավստրալիա Ավստրալիա (Kent Music Report) 64
Կանադա Կանադա(RPM Country Tracks) 2
Կանադա Կանադա (RPM Adult Contemporary Tracks) 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[7] 20
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Country Songs (Billboard)[8] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Contemporary (Billboard)[9] 7
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ(Cashbox Top 100) 22

Ծանոթագրություններ

  1. «On the Road Again» Արխիվացված է Ապրիլ 1, 2008 Wayback Machine-ի միջոցով:, from the «The RS 500 Greatest Songs of All Time», Rolling Stone, November 2004.
  2. Կաղապար:Нп3 Top Adult Contemporary: 1961-2001. — Record Research, 2002. — С. 178.
  3. Rolling Stone staff, 2004
  4. Cartwright, 2000, էջ 276
  5. Jurek, 2012
  6. «The RS 500 Greatest Songs of All Time : Rolling Stone» (անգլերեն). 2004. Արխիվացված է օրիգինալից 2008-02-08-ին. Վերցված է 2017-04-04-ին. (page 5)
  7. Willie Nelson Album & Song Chart History Billboard Hot 100 for Willie Nelson.
  8. Willie Nelson Album & Song Chart History Billboard Hot Country Songs for Willie Nelson.
  9. Willie Nelson Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Willie Nelson.

Գրականություն

Կաղապար:Refbegin2

Արտաքին հղումներ