Jump to content

Speed Demon

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Speed Demon»
սինգլը
Ժանրփոփ երաժշտություն
ԵրգահանՄայքլ Ջեքսոն[1]

Speed Demon, ամերիկացի երգիչ-երգահան Մայքլ Ջեքսոնի երգը իր «Bad» յոթերորդ ստուդիական ալբոմից։ Այն գրվել է Ջեքսոնի կողմից, իսկ պրոդյուսերը Կուենսի Ջոնսն է՝ Ջեքսոնի հետ համահեղինակությամբ: «Speed Demon»-ը ֆանկ-ռոք երգ է, որի բառերը նվիրված են արագ վարելուն։ Այն թողարկվել է 1989 թվականի սեպտեմբերի 4-ին որպես պրոմո-սինգլ[2] ինչպես ալբոմի, այնպես էլ 1988 թվականի «Լուսնային քայլվածք» ֆիլմի համար։ Երգը քննադատների կողմից ստացել է խառը արձագանքներ։

Պատմություն

«Speed Demon»-ը գրվել է Մայքլ Ջեքսոնի կողմից, իսկ պրոդյուսերը դարձել է Քուինսի Ջոնսը՝ Ջեքսոնի հետ համահեղինակությամբ: Սինգլը հայտնվել է «Bad» ալբոմում։ Հաղորդվում է, որ ի սկզբանե նախատեսվում էր, որ երգը կթողարկվի որպես պաշտոնական սինգլ, բայց փոխարենը այն թողարկվել է որպես գովազդային սինգլ[3]։ Երգը հայտնի է դարձել «Լուսնային քայլվածք» ֆիլմում օգտագործվելու շնորհիվ (ինչպես «Leave Me Alone»-ի դեպքում)[3]։ Երգի բառերը կենտրոնանում են արագ վարելու վրա[4]։ Ըստ Ջոնսի՝ Ջեքսոնը երգը գրել է այն բանից հետո, երբ ստացել է ճանապարհային երթևեկության տուգանք, ինչի պատճառով ուշացել է ձայնագրման ստուդիայից։ Ջոնսը նրան ասացել է, որ գրի իր զգացմունքների մասին, ինչը նա արել է՝ այն վերածելով երգի: Չնայած «Speed Demon»-ը «Bad» ալբոմի մի մասն էր, Ջեքսոնը երգը չի կատարել ոչ իր «Bad World Tour»-ի, ոչ էլ որևէ այլ շրջագայության ժամանակ։

Կարծիքներ

«Speed Demon»-ը քննադատների կողմից ստացել է խառը արձագանքներ։ Rolling Stone-ի դևիթ Սիգերսոնը հայտարարել է, որ «Bad»-ի այնպիսի երգերի բովանդակությունը, ինչպիսիք են «Speed Demon», «Dirty Diana» և «Liberian Girl», ալբոմը դարձրել են «ավելի հարուստ, սեքսուալ և ավելի լավ, քան «Thriller»-ը»[5]։ Սիգերսոնը «Speed Demon»-ը նկարագրել է որպես «ավտոմոբիլային երգ» և «զվարճալի փոքրիկ հեքիաթ իշխանության մասին, որտեղ Ջեքսոնի սուպերէգոն տուգանք է տալիս իր անձին»[5]։ AllMusic-ից Սթիվեն Թոմաս Էրլևայնը մեկնաբանել է, որ ձայնագրության «մեռած կետեր» են դարձել «Speed Demon»-ը և «Another Part of Me»-ը՝ դրանք գնահատելով որպես «անդեմ», քանի որ նրանց պակասում են հիշարժան հուքեր ու մեղեդիներ[6]։

Los Angeles Times-ից Ռիչարդ Քրոմմելինը դրական ակնարկ է գրել: Նա նշել է, որ «Speed Demon»-ը «կզրոյացնի» աուդիոֆիլներին մրցարշավային մեքենայի ձայնով[7]։ ST. Petersburg Times-ից Էրիկ Սնայդերը «Speed Demon»-ը նկարագրել է որպես «անխուսափելիորեն առաջ սլացող»[8]։ Time-ից Ջեյ Քոքսը նշել է, որ Ջեքսոնը «Bad»-ում կատարել է հիանալի վոկալ հնարքներ, հատկապես «Speed Demon»-ում և «Dirty Diana»-ում։ Նա նկարագրել է երկու երգերը որպես «ճարպիկ և տարօրինակ, ինչպես նրա պարային քայլերից որևէ մեկը»[9]։ Bad 25-ի մասին իր ակնարկում BBC Music-ից Մայք Դայվերը գրել է, որ «Speed Demon»-ը «զվարճալի ֆանկ ռոք էր, որը հաճույքով տեղ կզբաղեցներ այդ ժամանակաշրջանի «Prince» ալբոմում, եթե ոչ քնարական, ապա կոմպոզիցիոն տեսանկյունից»[10]։

Երաժշտական տեսահոլովակ

Երգի տեսահոլովակը նկարահանվել է 1988 թվականի մարտին Warner Bros ստուդիայում (Բըրբենք, Կալիֆոռնիա)[2]։ Տեսահոլովակն առաջին անգամ ցուցադրվել է 1988 թվականի «Լուսնային քայլվածք» անթոլոգիական ֆիլմում[11][12]։ Ռեժիսորը եղել է Ուիլ Վինթոնը, տեսահոլովակի պրոդյուսերները՝ Վինթոնը, Ջերի Կրամերը, Մայքլ Ջեքսոնը և Ֆրենկ Դիլեոն[13]։

«Լուսնային քայլվածք»-ի մասին իր ակնարկումLos Angeles Times-ից Դենիս Հանթը մեկնաբանել է, որ տեսահոլովակը («Bad»-ի և «Leave Me Alone»-ի տեսահոլովակերի հետ միասին) «հմուտ, լավ մշակված և թանկ տեսք ուներ»: Այնուամենայնիվ, նա հայտարարել է, որ դրանք «նույնիսկ որևէ առանձնահատուկ հնարամիտ ձևով չեն միավորվել»: 2010 թվականին երաժշտական տեսահոլովակի երկար տարբերակը թողարկվել է Michael Jackson's Vision բոքս-սեթում, իսկ 2012 թվականին DVD-ով՝ Bad 25-ի ամբողջական բացառիկ տարբերակով, Bad-ի ութ այլ երաժշտական տեսահոլովակների հետ միասին[12]։

Ծանոթագրություններ

  1. ISWC-Net
  2. 2,0 2,1 Richard Lecocq; François Allard Bad // Michael Jackson All the Songs: The Story Behind Every Track. — London: Cassell, 2018. — ISBN 978-1-7884-0057-2
  3. 3,0 3,1 «Michael Jackson - Speed Demon». Discogs (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-09-02-ին. Վերցված է 2022-09-02-ին.
  4. Jon Pareles Critic's Notebook; How Good Is Jackson's 'Bad'?(անգլ.) // The New York Times. — 1987. — P. 21. Архивировано из первоисточника 7 Հոկտեմբերի 2022.
  5. 5,0 5,1 Davitt Sigerson Bad by Michael Jackson(անգլ.) // Rolling Stone. — 1987. Архивировано из первоисточника 30 Օգոստոսի 2011.
  6. Stephen Thomas Erlewine. «Michael Jackson - Bad Album Reviews, Songs & More | AllMusic» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-07-26-ին. Վերցված է 2022-09-02-ին.
  7. «Michael Jackson has a good thing in 'Bad'». Los Angeles Times (անգլերեն). 1987-08-31. Արխիվացված օրիգինալից 2022-09-02-ին. Վերցված է 2022-09-02-ին.
  8. Snider, Eric (1987). «A 'Bad' growl with a tender musical bite». St. Petersburg Times. Արխիվացված է օրիգինալից 2017-11-10-ին. Վերցված է 2022-09-02-ին.
  9. Jay Cocks Music: The Badder They Come(անգլ.) // Time. — 1987. Архивировано из первоисточника 4 Հունիսի 2011.
  10. Mike Diver. «BBC - Music - Review of Michael Jackson - Bad 25». www.bbc.co.uk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019-12-07-ին. Վերցված է 2022-09-02-ին.
  11. «Review: 'Moonwalker'». Variety. December 31, 1987. Արխիվացված օրիգինալից 2018-03-19-ին. Վերցված է 2022-09-02-ին.
  12. 12,0 12,1 Hunt, Dennis (1989-01-10). «VIDEO REVIEW : 'Moonwalker': A Stroll Through a Super Ego». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին. Վերցված է 2022-09-02-ին.
  13. «Speed Demon». Pp.vk.me. Արխիվացված օրիգինալից 2016-10-06-ին. Վերցված է 2022-09-02-ին.